23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարար. «Իրավունք»

«Դեռ խորհրդարան չձևավորած` Նիկոլ Փաշինյանն արդեն պատրաստում է կառավարության կադրերին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նախևառաջ խնդիր կա օր առաջ լուծել ՀՀ արտաքին գործերի նոր նախարարի նշանակման հարցը: Այս անգամ որոշում է կայացվել նախարար գտնել, ոչ թե դիվանագիտական կորպուսից, այլ յուրայինների շրջապատից: Փաշինյանն այս հարցում ամենավստահելին համարում է Աժ յոթերորդ գումարման արտաքին հարաբերությունների […]

Առաջին դեպքն է իր ձևավորման օրվանից, երբ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան․ «Ժողովուրդ»

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանական երկու ուժեր՝ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, չհաղթահարեցին անհրաժեշտ շեմը խորհրդարան մուտք գործելու համար: Եթե 2018 թվականին ԼՀԿ-ն ստացել էր 80 047 ձայն, ապա այս անգամ ստացավ ընդամենը 15 571 ձայն, իսկ, ահա, խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, 103 801 ձայնի փոխարեն այս անգամ ստացել էր 50 419 ձայն: Այսպիսով, բոլոր ուժերի քվեները […]

Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հրապարակել լուսանկարներ: «Առավոտ շուտ ինչ-որ անբարոյական մայրիկի զավակներ նռնակ են գցել (հավանաբար ձայնային) իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է […]

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել

Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։ Ավա՜ղ, ինչպես և կանխատեսում էինք, այս ընտրությունները չդարձան Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պետության ինքնիշխանության վերականգնման, կորսված արժանապատվության վերագտնման ընտրություններ։ Այս արդյունքները ոչ թե լույս են թունելի վերջում, այլ, ցավոք՝ խավարի մի նոր թանձրացում։ Ընտրությունները չդարձան […]

«Էրմենիստանը հաղթեց Հայաստանին». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Պլեբոսը հաղթեց Դեմոսին, Բնակիչը՝ քաղաքացուն, Սուբյեկտիվ սենտիմենտալիզմը՝ օբյեկտիվ պրագմատիզմին, Էրմենիստանը՝ Հայաստանին, վերջապես Բելը՝ Հայկին…»:

«Ապերախտ ժողովուրդ, դու դավեցիր քո 5000 անմեղ զոհերին, քո Արցախին». Կարին Տոնոյան

«Ապերախտ ժողովուրդ, դու դավեցիր քո 5000 անմեղ զոհերին, քո Արցախին». Կարին Տոնոյան «Այս տեսակ ԱԺ-ով բոլոր որդեկորույս մայրերն ու հայրերը վերջնականապես զրկվեցին իրենց զավակների իրական կորստի պատճառների բացահայտման և արդար դատավճիռը տեսնելու հնարավորությունից….. Դու կանգնեցիր իրենց անձնական շահին ու անճարության պատճառով քեզ հայրենազուրկ անողների և ոչ թե կյանքը քեզ համար տվածների արդար պահանջի կողմը…»,-գրել է […]

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Աժ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր  քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաև իրենց հավանությունը տվեցիn «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին: «Հայաստան» դաշինքը վերահաստատում […]

Տեսականորեն երկու մեկնաբանություն կա․ Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելու հնարավորության մասին. tert.am

Մենք երբևէ նման պրակտիկա չենք ունեցել, տեսականորեն երկու մեկնաբանություն կա այդ հարցին։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե խորհրդարան անցած ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ «Տեսականորեն երկու մեկնաբանություն է հնարավոր, որ նոր ուժեր չեն լինելու, ինչպես ասաց պարոն Մուկուչյանը, կա նաև իրավական մեկ այլ խմբի դիրքորոշում, […]

«Չեմ զարմանա, որ ընտրությունների արդյունքների կապակցությամբ կապիտուլյանտ ոհմակին շնորհավորի նաև թուրք-ադրբեջանական տանդեմը». Արմեն Աշոտյան

  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: Մնացած 23 կուսակցություններն ու դաշինքները չեն հաղթահարել անցողիկ շեմը: 168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ի պատասխան ընտրությունների […]

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«5165» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: Հայտարարությունում ասվում է. «Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վստահեցին մեզ և քվեարկեցին «5165» շարժման օգտին: Այս բոլոր ձայները չափազանց թանկ և պարտավորեցնող են մեզ համար, և հավատացնում ենք, որ մեր շարունակական պայքարը ապացուցելու է ձեր վստահության կարևորությունը: Միևնույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ