05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ով ինչ պաշտոն կզբաղեցնի. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ին՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, հայրենի իշխանությունը ոգեւորված քննարկում է կառավարության անդամների նշանակման հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին թեժ քննարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հարցը, ու, կարծես թե, թեկնածուն այս պահին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է:

Հիմա իշխանությունը արդարադատության նախարարի փնտրտուքի մեջ է, ու այս պահին թեկնածուն ՀՀ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանն է. եթե այլ թեկնածու գտնեն, Վարդապետյանին դատական դեպարտամենտի ղեկավար կնշանակեն: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանության համար կարեւոր է նաեւ ԱԽ քարտուղարի հարցը։ Ի սկզբանե որոշված է եղել՝ Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԳ փոխնախարար կնշանակվի, բայց եթե ԱԽ քարտուղարի հարցը չկարողացան լուծել, Հայրապետյանը, հնարավոր է, ղեկավարի հենց ԱԽՔ-ը:

Իշխանական մեր աղբյուրները նշում են նաեւ, որ անգործ չի մնա Հակոբ Սիմիդյանը. նրան պետք է նշանակեն ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Սիմիդյանը չի ցանկանում մնալ օրենսդիր մարմնում: Մենք տեղեկացանք, որ դեռեւս անհույս վիճակ է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մոտ, քանի որ ոչ մի պաշտոնի նա չի համաձայնում նշանակվել: Առաջիկա օրերին նշանակումները վերջնական տեսքի կբերվեն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ