«Ընդդիմությունը կարող է դառնալ Նիկոլի քաղաքական գերեզմանափորը, կամ՝ նրա հերթական որսը». Արմեն Աշոտյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը: Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին […]
Հայկական մշակույթը կրել է անդառնալի կորուստ: Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանը, անուն, որ չունի մեկնաբանությունների կարիք ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս` Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս: Նա մի երաժիշտ էր, ում ձեռքերի մեջ հայոց ավանդական ծիրանափողը խոսում էր մեր ազգային կեցության ակունքներից: Սակայն, միաժամանակ, այդ հոգեպարար խոսքը հասկանալի, ընդունելի ու սիրելի էր դառնում […]
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․ «Պարզապես Ադրբեջանն անում է այն, ինչը Հայաստանը չարեց սեփական հաղթանակից՝ 1994թ.-ից հետո. կապիտալիզացնում է իր հաղթանակը։ Չհասնելով Հայաստանում տևական ներքաղաքական ճգնաժամի, անգամ քաղաքացիական պատերազմի սցենարի առարկայացմանը՝ արդեն հետընտրական շրջանում Ադրբեջանի իշխանություններն ձգտելու են համակողմանի՝ ռազմական, քաղաքական, մարդասիրական առավելագույն ճնշումների շանտաժի միջոցով հնարավորինս արագ հասնել իրենց առջև դրված խնդիրների լուծմանը։ Դրանցից կարևորագույնն են՝ […]
NEWS.am-ը գրում է․ «Գիշերը շատ ահավոր էր, քնած էինք, զանգեցին բարեկամները, ասեցին՝ երեխեքին քնից հանեք, հեսա գալիս ենք ձեզ տանենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երասխ գյուղի բնակիչներից Սվետլանա Գրիգորյանը: Ահավոր կրակոցներ էին, մեկ-մեկ շտապօգնության մեքենայի ձայն էր լսվում: Հարեւաններով հավաքվել ենք, գիշերվա սարսափներն ենք իրար պատմում: Անընդհատ զանգում էին հարազատները, հարցնում՝ ոնց է վիճակը, […]
«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունն «Ազատության»-ը հաղորդել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Սմբատյանի խոսքով՝ այսօր ժամը 11։00-ի դրությամբ ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու […]
Վերջին երկու օրերին ստացել եմ աջակցության մեծ թվով զանգեր, դիմումներ, կողքիս կանգնելու պատրաստակամություն եւ նմանատիպ այլ մեսիջներ: Այն, ինչ տեղի ունեցավ ինձ բերման ենթարկելիս, նիկոլյան վարչախմբի դրսեւորումներից մեկն էր: Ընդամենը: Երբ կարմիրբերետավորների հրամանատարը անդադար կրկնում է բերման ենթարկվողի գլուխը ասֆալտին խփել, պարտադիր պետք է հետաքրքրվել, թե նա մոլագա՞ր է, կամակատա՞ր, թե՞ մոլագարի կամակատար: Ես շնորհակալություն […]
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խնդիրը Երասխում չէ, խնդիրը Երևանում է։ Ու քանի դեռ Երևանի խնդիրը չենք լուծել, Երասխում խնդիր չենք կարողանալու լուծել։ Չենք կարողանալու լուծել խնդիրը Տավուշում, Գեղարքունիքում․․․ Ու հիշե՛ք, ով լուծեց դավաճանի խնդիրը, նա հայոց պատմության մեջ կմնա որպես պետության ու պետականության փրկիչ։ Հ․Գ․ Հենց սա այլևս չեղավ, ամեն բան կփոխվի գլխիվայր՝ […]
Ողջ գիշեր կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիները հրաձգային զենքներից ինտենսիվ կրակ են վարել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մենք կապվեցինք Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, ով հաստատեց լուրը՝ նշելով, որ կրակոցներ եղել են, բայց, բարեբախտաբար, վիրավորներ չկան։ Մեր հարցին, թե ինչ զինատեսակներից են եղել կրակոցները, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ հրաձգային զենքեր […]
Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 716-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4572 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 20-ի դրությամբ մահվան […]































