15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը ձգտում է պարտադրել Հայաստանին փաստաթղթեր դեռևս հաղթածի և ուժեղի դիրքերից. Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․

«Պարզապես Ադրբեջանն անում է այն, ինչը Հայաստանը չարեց սեփական հաղթանակից՝ 1994թ.-ից հետո. կապիտալիզացնում է իր հաղթանակը։

Չհասնելով Հայաստանում տևական ներքաղաքական ճգնաժամի, անգամ քաղաքացիական պատերազմի սցենարի առարկայացմանը՝ արդեն հետընտրական շրջանում Ադրբեջանի իշխանություններն ձգտելու են համակողմանի՝ ռազմական, քաղաքական, մարդասիրական առավելագույն ճնշումների շանտաժի միջոցով հնարավորինս արագ հասնել իրենց առջև դրված խնդիրների լուծմանը։

Դրանցից կարևորագույնն են՝
1. «Համոզել» Հայաստանին և միջազգային հանրությանը, թե իբր արցախյան հիմնախնդիրը լուծված է. ասել է թե, չանել այն, ինչ արեց Հայաստանը՝ ընկղմվելով ապարդյուն բանակցային գործընթացում։

2. Հնարավորինս արագ ստանալ «Զանգեզուրի միջանցքը» սեփական պատկերացրած տրամաբանությամբ, ձևաչափով(երկաթգիծ, ավտոճանապարհ միաժամանակ), աշխարհագրական սահմաններով, իրավական կարգավոիճակով։ Չպետք է մոռանալ, որ այս խնդիրը, բացի համաթյուրքական նշանակությունից, նաև պատերազմի ավարտից հետո դեռևս օդերում սավառնող Ալիևի համար վերածվել է անձնական խնդրի, հերթական խաղադրույքի։

3. Հնարավորինս հապճեպ նախաձեռնել սահմանագծման և սահմանազատման գործընթացները և նաև դրանց արդյունքներն ամրագրել հաշտության պայմանագրի միջոցով։

4. Եվ այլն…

Ի՞նչ է պետք անել Հայաստանին՝ միանշանակորեն չտրվել սադրանքներին և տուրք չտալ ադրբեջանաթյուրքական շանտաժին։ Հնարավորինս ժամանակ ձգել, քանի դեռ հետպատերազմական «քառյակ ձևափափը» (#Ռուսաստան-#Թուրքիա-#Ադրբեջան-#Հայաստան) չի ընդլայնվել՝ հօգուտ Հայաստանի։

Այդ նպատակով անհրաժեշտ է օրակարգ մղել և սկզբունքային դիրքորոշում որդեգրել մարդասիրական խնդիրների, սահմանախախտումների վերացման հարցերի հետ կապված, առաջնային հարթություն բերել Արցախի հիմնախնդիրը։ Սրանք այն հարցերն են, որոնց կարգավորումը հնարավորություն է ընձեռում այլ դերակատարների՝ գործընթացներին ներգրավվելու համար։

Ադրբեջանը քաջ գիտակցում է վերջին միտումները, աշխարհաքաղաքական նոր իրողություններն ու հնարավոր զարգացումները, այդ իսկ պատճառով էլ հնարավորինս ձգտում է պարտադրել Հայաստանին փաստաթղթեր դեռևս հաղթածի և ուժեղի դիրքերից»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ