02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Զգոն եղեք, և մի կարծեք, թե հենց այնպես կրակում են դեպի Երևան տանող դարպասներին՝ Երասխին. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է.

«Երասխը Երևանի դարպասներն են։ Զգոն եղեք, և մի կարծեք, թե Արցախյան խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո, հենց այնպես կրակում են դեպի Երևան տանող դարպասներին։ Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը։

Եթե պետությունը պատերազմի եւ խայտառակության միջև ընտրություն կատարելիս, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն: Սա ասել է Ուինսթոն Չերչիլը։

Նիկոլ ընտրելով՝ մենք ընտրել ենք խայտառակությունը, հետևաբար նաև հնարավոր պատերազմը։

Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլը խոսել է նոր ռազմական բախումների հավանականության մասին։ Մենք դրա մասին խոսում ենք դեռևս 2020թ. դեկտեմբերից՝ առ այսօր։ Բայց ինչ օգուտ. լսողները խլացել են, տեսնողները՝ կուրացել։

Անչափ ծանր ժամանակներ ենք ապրում։

Դադարեցրե՛ք ընդդիմության նկատմամբ քաղաքական բռնաճշումները, վե՛րջ տվեք ներքաղաքական կապկանման շոուներին։ Պատասխանատու եղե՜ք պետության ու նրա քաղաքացու առջև։ Հավաքվե՜ք, միավորվե՜ք, խելքի՜ եկեք վերջապես»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ