«Գիտակցո՞ւմ եք, չէ՞, որ մի գեղեցիկ օր էլ Խոր Վիրապը կամ Ամարաս է դառնալու, ուր կայցելեք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, կամ էլ կկորցնեք Դադիվանքի պես». Ալվինա Աղաբաբյան
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼՈՒՑ Է ԲԱՑՎՈՒՄ․ ՏԻԳՐԱՆԱՇԵ՞Ն, ԹԵ՞ ԵՐԵՎԱՆ Հուլիսի 14-ից սկսված Ադրբեջանը լարվածություն է ստեղծել և պարբերաբար կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ հատվածում արդեն զոհ էլ ունենք․ ամսի 14-ին թշնամու կողմից սպանվեց պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը։ Ըստ ամենայնի՝ Ադրբեջանի խնդիրը սահմանի […]





































