24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրաման էին տալիս՝ անպայման գլուխը խփեք ասֆալտին». Գեղամ Նազարյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին

Այսօր առավոտյան «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանին ոստիկանները, գետնին պառկեցնելով, բերման էին ենթարկել ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Նազարյանը նշեց, որ այդպես էլ չի կարողացել պարզել, թե ինչո՞ւ էին իրեն բերման ենթարկել:

 

«Իհարկե, չիմացա պատճառը: Ես քայլում էի, ու հետևիցս լսում եմ վազքի ձայներ, մտածում եմ՝ ինչ-որ մարդիկ են վազում, մտքովս չի անցնում, որ իմ հետևից վազքով կմոտենան։ Ու հետո նկատում եմ 3-4 ոստիկան, բռնում են ձեռքերիցս, գլխիցս, ու մեկն ասում է՝ անպայման գլուխը խփեք ասֆալտին, անպայման գլուխը ասֆալտին խփեք։ Խաբվեցին, որ կարող են տենց խփել, փորձում էին, չէին կարողանում տեղաշարժել, հրաման էին տալիս, որ ո՛չ, անպայման գլուխը խփեք գետնին․․․ ինչի՞ եմ դա շեշտում, որ այս վարչախմբիկի էությունը, թուլությունը նկարագրեմ, թե նրանք ով են:

Վերջում ստեղծվեց մի իրավիճակ, որ ես պետք է ընտրեի՝ կա՛մ ձեռքս կոտրեին, կա՛մ ես ինձ գցեի գետնին, ես նախընտրեցի, վնասվածք չստանալու համար, ինքս ինձ գցել գետնին, որից հետո մի 20 հոգով ընկան թև ու ոտք, տեղափոխեցին իրենց մեքենան ու բերեցին Մաշտոցի բաժին»,- պատմեց Նազարյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում արդեն վերաբերմունքը փոխվել է:

«Իրենք էլ չգիտեին՝ ինչո՞վ էր պայմանավորված ինձ բերման ենթարկելը, թղթեր էին ներկայացնում, ծանոթացա այդ թղթերին, թե ի՞նչ է գրված․ մի հեքիաթ, որ իբր ես մասնակցել եմ ինչ-որ ակցիայի Կառավարության շենքի դիմաց, չեմ ենթարկվել Ոստիկանության օրինական պահանջին, որից հետո բերման են ենթարկել Էրեբունի պլազայի մատույցներից, հետևիցս դավադիր հարձակումով, առաց ասելու, թե ինչո՞ւ են բերման ենթարկում, ֆիզիկական ուժի անհամաչափ կիրառմամբ, հետքերը մնում են, իրենց ճանկռտածի տեղերն են:

Մեր էդ ռեսուրսը, բյուջեն ուղղված է այս համակարգը պահելուն: Չեն էլ հետաքրքրվում՝ դու պատգամավորի թեկնածու ես, քեզ կարո՞ղ են բերման ենթարկել, թե՞ ոչ, կարո՞ղ են  ձերբակալություն իրականացնել, թե՞ ոչ, որևէ մեկը չգիտի, չեն էլ ուզում պարզել, չեն էլ ուզում հետաքրքրվել, էս է մեր երկրի վառ արտահայտված վիճակը, որ էլ չի էլ զարմացնում»:

Նազարյանը ենթադրում է, որ ինչ-որ մեկը, տեսնելով, որ ինքն անցնում է Կառավարության առջևով, հրահանգել է, որ գան իրեն բերման ենթարկեն:

«Երբ տեսա, որ մի աղջկա 3 հոգով թևերը ոլորած տանում են, ասացի՝ անհարմար է, Իլհամ Ալիևը չի, հայ աղջիկ է, հեգնեցի, ասացի՝ ամոթ է, ու անցա: Այդ պահին ոչ մի բան, մի 50 մետր անցնելուց հետո բերման ենթարկեցին ու էն բառերը, որ ասում էին՝ անպայման գլուխը գետնին խփեք, էդ պահին ոչ թե իմ գլուխն էին գետնին խփում, այլ իրենց Նիկոլի գլուխն էին գետնին խփում, դա իրենց դեմքն է, տեսակն է, ճիճվային էությունն է»,- ասաց Նազարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ