25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տանն է, բժիշկների հսկողության ներքո եւ գրեթե չի կարողանում քայլել։ Արդեն մի քանի ամիս է՝ նրան արտասահման բուժզննության էլ չեն տանում, սպասում են վիճակը փոքր-ինչ կայունանա։ Սեպտեմբերի 3-ին գեներալի 57-ամյակը նշել են տանը՝ ընտանիքի անդամները։ Սարոյանի մտերիմներն անգամ ներկա չեն եղել։ Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը ոտքերի […]

Ուզում են արտախորհրդարանականներին էլ որևէ կերպ ընդգրկել. «Փաստ»

«Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները բավական «խառն են» 44-օրյա պատերազմի հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցով: Ավելին, արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորների օգնականներին և խմբակցության իրավաբանփորձագետներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատերազմի հետ կապված տեսանյութերը, տարբեր ֆեյսբուքյան հրապարակումներն ու թեմայի հետ բովանդակային առնչություն ունեցող այլ փաստաթղթեր։ Ըստ էության, մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց […]

Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է. Տիգրան Աբրահամյան

Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում, եթե… Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է և այս թեմայով Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Արցախից […]

22 օր հետո չարաբաստիկ պատերազմի եւ Արցախի հանձնման գմփոցի մեկ տարին է․․․Տարելի՞ցը, տարեդա՞րձը․․ նայած թե դու ով ես. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի եւ հնարավորություն կստեղծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված […]

Փաշինյանն ասում է՝ 300 մանկապարտեզ եմ կառուցել, մենք մի կիլո խաղող հանձնելու «ձև չունենք»․ Ուջանի խաղողագործները ճանապարհ են փակել

Մեր պահանջն է, որ մարզի ղեկավարը գա այստեղ, նախարարությունից մարդ գա, մեր հարցի լուծումը տա, ասում են Երևան-Աշտարակ մայրուղին փակած խաղողագործները։ Նրանք Ուջան համայնքից են և, ըստ ամենայնի, այն խաղողագործների շարքից չեն, որոնց մասին կառավարության վերջին նիստին խոսել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ Հայաստանում այլևս չեն լինելու իրենց բերքն իրացնել չկարողացող խաղողագործներ։ «Փաշինյանը որ […]

Արարատ Միրզոյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը: Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ […]

Այսօր արդյո՞ք հստակ գիտակցում ենք, թե ինչի՞ց, ինչո՞ւ կամ՝ որտե՞ղ է ավարտվում հայրենիքը․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Ինչի՞ց է սկսվում հայրենիքը»   Հիշո՞ւմ եք խորհրդային երգի տողը, հիշում եք․․․Այս հարցի պատասխանը այդպես էլ չգտած, այսօր արդյո՞ք հստակ գիտակցում ենք, թե ինչի՞ց, ինչո՞ւ կամ՝ որտե՞ղ է ավարտվում հայրենիքը․․․»:

Արտերկրում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ շարունակում են բոյկոտել թուրքական եւ պակիստանական խանութներն ու ապրանքները. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Մինչ ոմանք Հայաստանում թուրքական «դրական» ազդակներից օրգազմի իմիտացիա են անում, արտերկրում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ շարունակում են բոյկոտել թուրքական եւ պակիստանական խանութներն ու ապրանքները»։

Սրանց ֆունկցիան է խառնել քաղաքական դաշտն ու «կառավարելի քաոս» տարածել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապազգային իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող, ժամանակին «կոկորդ պատռող» , իսկ այսօր հարմարվող «ընդդիմադիրները»։   Սրանց համար է ասված, « ով էշ՝ նա փալան»։ Սրանց համար չկա գաղափարախոսություն ու սկզբունքայնություն։   Որպես կանոն սրանք պատրաստ են ցանկացած «դեր խաղալ» ։ Սրանք կարող […]

Կառավարությունը սառեցրել է պետության հաշվին բուժօգնություն ստանալու հնարավորությունը առողջապահական հիմնարկներին կուտակած պարտքերի հետևանքով. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ինչպես հայտնի դարձավ կառավարությունը սառեցրել է պետության հաշվին բուժօգնություն ստանալու հնարավորությունը առողջապահական հիմնարկներին կուտակած պարտքերի հետևանքով։ Սա տեղի է ունեցել մեկ շատ պարզ հանգամանքով պայմանավորված։ Հայաստանի իշխանությունը զավթածները մշտապես փորձել են գնել իրականությունը։ Սխալ կառավարման արդյունքում առաջացած ճգնաժամը քողարկելու հետևանքով, այժմ պետպատվերի շրջանում բուժօգնություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ