18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Լրագրողները չեն վազելու պատգամավորի հետևից, չեն գնալու դուռը բացեն, մտնեն պատգամավորի սենյակ

Լրագրողները հնարավորություն են ունենալու պատգամավորներին մոտենալ, երբ նրանք գալիս են շենք, հարցազրույցները անել, բայց չեն գնալու դուռը բացեն, մտնեն պատգամավորի սենյակ, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե´ լրագրողի նկատմամբ, թե´ պատգամավորի նկատմամբ: Հաճախ խոսում ենք պատգամավորների, քաղաքական գործիչների վարվելակերպի հետ կապված, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների […]

Փաշինյանին գիրք ձոնած բանաստեղծը հիասթափված՝ նրա մասին գիրք է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով»․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․  «Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 2018թ․ աշնանը 177 էջանոց գիրք է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»: Նիկոլ Փաշինյանի հայրենակից, նրա հայրենի՝ Ենոքավան գյուղից սերված Լյուբիկ Չիբուխչյանը այժմ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից և նրա մասին 214 […]

Դադարել ասֆալտին ծեփել պետության ապագան. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Կա՞ր հնարավորություն, որ մեր երկիրը 2018 թ-ից ա´յլ հունով գնար, կա՞ր հնարավորություն պատերազմից խուսափելու, կա՞ր հնարավորություն՝ պատմական աղետի փոխարեն պատմական հաջողություններ ունենալու։ Այո, կար։ Եվ դրա ամենացայտուն պատասխանը երեկվա ԱԺ հակասական օրն էր։ Օրվա առաջին կեսի մանկականությանը փոխարինեց օրվա վերջի սոլիդությունը։ Արմեն Գևորգյանի երեկվա ելույթն իր որակով, ծրագրային-գրագետ […]

Կառավարությունը 16,9 միլիոն դրամ կհատկացնի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին

Կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխանցվի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին` չվճարված հավելավճարի դիմաց։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերում։ 

Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի, իսկ Զինված ուժերը զարգացնում է հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար. Փաշինյան

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը Զինված ուժերի բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել՝ սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։ «Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկանցած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք […]

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել , և սպասում է կոնկրետ առաջարկների. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչին, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», – նշեց նա։

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399, մահվան՝ 7 դեպք

Օգոստոսի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 415 538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: […]

Հրդեհ է բռնկվել Երևանում գտնվող N զորամասի տարածքում

Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 […]

Տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է անվտանգության բլոկի կառավարման հսկիչ փաթեթը փոխանցել Ռուսաստանին. Աբրահամյան

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ՀՀ զինված ուժերի արդիականացման և բարեփոխումների իրականացման համար։ Եթե ՀՀ իշխանությունն ընդունել է առաջարկը, ապա գոնե հիմնական գծերով պարզ է, թե ինչ մոդելով է վերակառուցվելու բանակը, ինչ սպառազինությամբ է համալրվելու, ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Սրան զուգահեռ ունենք Նիկոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ