Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսակցության. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի ներկայացմանը: «Ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու», – ասաց նա: Վարչապետը նշեց՝ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման ու այս համատեքստում կարևորում է Հյուսիս-հարավ […]





































