«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի գյուղաթափմանը». Վահե Հակոբյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության ներկայացրած և արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և պնդեց, որ նախագիծը մեկ նպատակ է հետապնդում՝ իրականացնել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. «ՏԻՄ ընտրությունների նպատակն էլ այն է, որ այն համայնքներում, որտեղ այս […]





































