22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը Հայաստանի հետագա զարգացման գործում շրջադարձային նշանակություն պետք է ունենա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս օրերին ընթանում է կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագորոծումը, որն, իր կարծիքով, շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում:

«Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է, այսինքն՝ ուսուցիչները իրենք են ընտրում ատեստավարել, վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ. սրա արդյունքում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե որոշ ժամանակ բաց կթողնեն կամավոր ատեստավորման պատուհանը, ընդ որում, առարկների ցանկը կընդայլնեն, բոլոր առարկաներով կամավոր ատեստավորում կիրականացնեն:

Վարչապետի խոսքով՝ պլանավորում են հաջորդ փուլով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար իրականացնել երկրորդ ատեստավորումն՝ ավելի բարձր չափանիշներով:

«Այսինքն՝ այն ուսուցիչները, որոնք մի անգամ իրենց աշխատավարձն իրենց գիտելիքով կարողացել են բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան ևս մի անգամ կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել իրենց աշխատվարձը», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացը կլինի բացարձակ կամավոր:

Նա ասաց, որ պրոցեսի այս շղթան փակելը ամբողջությամբ կտևի երեք-չորս տարի:

«Այն ուսուցիչները, որոնք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել ու աշխատանք փորձել գտնել այլ ոլորտում, որովհետև կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը դպրոցներում», – ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ պետք է ապահովեն, որ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները նաև կարողանան իրենց գիտելիքները փոխանցել հեռավոր գյուղերի աշակերտներին:

ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանն էլ ասաց, որ սեպտեմբերի 26-ին վերջին ատեստավորումն է եղել, դիմել է 1372 ուսուցիչ, որոնցից ատեստավորման գործընթացին մասնակցել է 996-ը:

«468 ուսուցիչ կստանա 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար», – նշեց նախարարը:

Փաշինյանն ասաց, թե այն ուսուցիչները, որոնք այս փուլը չեն անցել, կարող են մասնակցել հաջորդ փուլին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ ընդամենը կարճ ժամանակ առաջ ԱԱԾ-ի կողմից մի դեպք էր բացահայտվել, որ գնահատման կենտրոնի աշխատակիցը գումարի դիմաց տեստեր էր նախապես տրամադրել:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե գործընթացին անհրաժեշտության դեպքում դատախազությունն էլ կներգրավվի, որ նման երևույթները բացառվեն:

 

Դումանյանն էլ հակադարձեց, թե դա չի եղել տեստի արտահոսք, եղել է փորձ, որը կանխվել է:

«Որևիցե արտահոսք չի եղել, որևիցե տեստ դուրս չի եկել», – ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ