13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձել վերջին հայ ռազմագերուն. The National Interest

Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հեղինակավոր The National Interest հանդեսում հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ծավալուն հոդված՝ «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մեկ տարին» վերտառությամբ: «Մեկ տարի առաջ այս օրը, ադրբեջանական բանակը, թուրքական հատուկ ջոկատների և սիրիացի ջիհադականների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրք վարձկաններ, անակնկալ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի […]

Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը. «Հրապարակ»

«Ի հեճուկս թվացյալ հանդարտության եւ բարձրագոչ հայտարարությունների, թե ժողովուրդն իշխանության հետ է, Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը։ Երեկ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ նախապես պլանավորված արարողակարգով վարչապետը պետք է 9։00-ին մի խումբ պաշտոնյաների հետ այցելեր Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու, սակայն նա Եռաբլուր է բարձրացել առավոտ գիշերով՝ 7:30-ի կողմերը: Ըստ կառավարության […]

Դավադիր պատերազմից 1 տարի անց մեր հայրենակիցները դեռևս շարունակում են իրենց խնդիրների համար լուծումներ ակնկալել

ԱԺ «Հայաստան»  խմբակցությունը հարցապնդում է արել կառավարությանը․ «Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմի առաջացրած հումանիտար խնդիրների առաջնահերթ վերլուծությունը, սոցիալական և այլ կարիքների ամբողջական գնահատումը և դրա արդյունքում մեր բազմահազար հայրենակիցներին հասցեական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ծրագրերի ու միջոցառումների իրականացումն օրվա հրամայական է։ Դավադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց ինչպես տեսնում ենք դրանից տուժած մեր բազմահազար […]

Մակունցի վախերն ու անհանգստությունները. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դեսպաններ է նշանակում քաղաքական դեմքերի, չնայած ժամանակին ինքն էր կտրուկ դեմ արտահայտվում այդ պրակտիկային: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ հատկապես ԱՄՆ-ում և Ուկրաինայում հայ համայնքը շատ դժգոհ է նոր դեսպանների նշանակումից: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հետ կապված նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ՀՀ […]

Փափագում է դեսպան դառնալ. «Փաստ»

44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, որը պաշտոնավարեց ուղիղ ութ ամիս: Հիշեցնենք, որ նա ժամանակին համակարգից խայտառակ ձևով հեռացվել էր և նույնիսկ աստիճանազրկվել: Սակայն Նիկոլ Փաշինյանը վերականգնեց նրա կոչումը, չնայած բանակում շատերը վստահ էին ու հիմա էլ վստահ են, որ 2002 թվականի որոշումը միանշանակ ճիշտ էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը […]

Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար, այլ բացատրություն՝ այս հանցանքին, գոյություն չունի». Արման Մուսինյան

Արման Մուսինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի առիթով ասել եմ. ինչ էլ խոսի այսօրվա իշխանությունը, միևնույն է՝ չի փախչելու հետևյալ հարցերից. ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով, խաղաղ ու արժանապատիվ լուծելու համար, – ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չհրահրելու համար, – ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր իսկ հրահրած պատերազմը կանխելու համար, – ի՞նչ […]

ՀՀ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմից մեկ տարի անց միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու միջպետական հայց է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանցից առաջինը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին 2021թ.-ի փետրվարի 1-ին է հասցեագրվել, պատերազմի հետեւանքով «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների» խախտումներին է վերաբերում: Վերոնշյալ կոնվենցիան երաշխավորում է կյանքի, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու, խոսքի ազատության, մտքի, […]

Թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երբ լսեցի անհայրենիք տականքի ու հազիվ նախարարի աթոռին հասածի հայտարարությունները սահմանադրական փոփոխությունների մասին մտածեցի, որ ինչպես միշտ շեղում են կարևորից ու արհեստական հարցադրումներ ստեղծում։   Կարծեցի, որ ճանապարհներ են փնտրում լրացուցիչ բռնաճնշումների և սեփական անփառունակ ներկան երկարաձգելու համար, որովհետև իրենց գոյության միակ […]

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է, որ դրա համար լավագույն միջոցը 3+3 ձևաչափն է, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն դրան դրական չեն արձագանքել Հայաստնն ու Իրանը: Նշենք, որ Էրդողանի առաջարկած ձևաչափը պետք է ներառեր 6 երկիր՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը: Ալիևը հայտարարել է նաև, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ