21 Մարտի, Saturday, 2026
KFC

«Կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն». ընդդիմադիրները գնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետքերով

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախատեսել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարները պետական բյուջե փոխանցման օրինականությունը։

«Հաշվի առնելով նաև ԱԺ քննիչ հանձնաժողովների գործիքակազմը՝ սա հնարավորություն կտա նաև ուսումնասիրել, առհասարակ, ծախսվող գումարների արդյունավետությունը», – լրագրողների հետ հանդիպմաննն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա կարծիքով՝ «օդում կախված լուրերի» հաստատման պարագայում ևս մեկ անգամ կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն։

«Մենք պնդում ենք դրա հակառակը ու, վստահ եմ, հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա մեկ անգամ ևս կապացուցվի», – ասաց պատգամավորը։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ