08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել. «Փաստ»

Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նշենք, որ այս նիստերին մասնակցում են բացառապես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հնարավոր ամեն առիթ փնտրում են Փաշինյանի հետ համագործակցելու համար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած օրակարգի բավականին հագեցածությանը, շաբաթօրյա հանդիպման հիմնական առանցքը կազմել են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված հարցերը: […]

Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից․ «Հրապարակ»

«Տեւական ժամանակ է՝ խորհրդարանի Բաղրամյան փողոցի մուտքը փակ էր։ Լրագրողները, ԱԺ աշխատակիցները խորհրդարան էին մուտք գործում տնտեսական մուտքով՝ Դեմիրճյան փողոցի կողմից։ ԱԺ ղեկավարությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում։ Մի քանի օր է՝ Բաղրամյանի մուտքը բացվել է, վերանորոգումից զատ ամենաուշագրավ փոփոխությունը, որն իրականացվել է՝ մուտքի դռնից բացի երկաթյա ծանր ճաղավանդակի տեղադրումն է։ Փաստորեն, հեղափոխությունից հետո խորհրդարանի դարպասները […]

Քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին․ «Ժողովուրդ»

«ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ խորհրդարանում խոսեց ներքաղաքական թեմայի շուրջ եւ տարակուսանք հայտնեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գլխավոր հերոսը մի մարդ է, որն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով՝ որպես մեղադրյալ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ու «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձի գործով: […]

Համածառայակցի կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք […]

Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել է․ «Հրապարակ»

«Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Մեղրիի նորընտիր համայնքապետ Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկը ծեծել են Մեղրիի կոմունալ բաժնի պետ Արթուր Աթանեսյանին։ Աթանեսյանին ստիպել էին դիմում գրել, դիմադրել էր, եւ լեզվակռիվն ավարտվել էր ծեծկռտուքով։ Աթանեսյանը համայնքապետի նախկին ԺՊ, ՔՊ-ական Արարատ Թումանյանի մտերիմն է։ Երեկ տեղեկացանք, որ Աթանեսյանը, այնուամենայնիվ, ազատվել է աշխատանքից։ Մեզ ասացին, որ նրան […]

«Կապիտուլյանտ, հերի՛ք է Սերժ Սարգսյանին մեջբերես»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․ «Կապիտուլյանտ, հերի՛ք է Սերժ Սարգսյանին մեջբերես։ Սերժ Սարգսյանոի օրոք մենք հաղթել ենք Ադրբեջանին։ Սերժ Սարգսյանի օրոք Շուշին ու Հադրութը հայկական էին։ Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւը բողոքում էր, որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։ Սերժ Սարգսյանն ասել է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ իր […]

Ինչ իրենց պարագլուխն է, էն էլ սրանք են. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Մի տեղ կարդացի հռետորական հարց, ուղղված էսօրվա մարդ ծեծող իշխանական երեսփոխաններին, հարցումը հետեւյալն էր՝ դուք օրենսդիր եք թե փողոցի խուժան․․․․․   Զարմացա, մոռացե՞լ եք ոնց զավթեցին իշխանությունը՝ փողոցի խուժանություններով, իսկ ի՞նչ էիք կարծում, փողոցից եկածը ի՞նչ էր լինելու․․․․Ինչ իրենց պարագլուխն է, էն էլ […]

Ի՞նչն է մեզ միավորում այսօր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Մենք ուժեղ ենք անձերով ու թույլ ենք որպես հասարակություն: Ի՞նչն է մեզ միավորում այսօր:   Շատերին այսօր միավորում է իրականությունից փախնելու և կենցաղային մակարդակով ապրելու ցանկությունը: Ամենավտանգավոր բանը, որ արեց Նիկոլն մեր ազգի հետ՝ նա բզկտեց հայկական ուրույն քաղաքակրթությունը: Մենք փոխանցել ենք պետություն, որը կենսունակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ