«Վիրավորվում է իմ ինտելեկտը». Աղվան Վարդանյանը ՔՊ-ականներից 7-8 հոգու հետ պատրաստ չէ քաղաքական-մշակութային երկխոսության
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեց չնեղվել իր գեղարվեստական խոսքից։ «Գեղարվեստական խոսքը ընդհանրացնում է երևույթները, տարբեր ժամանակները կապում է իրար հետ», – ասաց պատգամավորը։ Նա գեղարվեստական մի օրինակ բերեց. «Ընկեր Փանջունին հեղափոխական էր, երեխա ժամանակ ափսեն, բաժակը խփում է գետնին ու ջարդում է, հայրն ասում է՝ «ծո ի՞նչ կենես, ինչո՞ւ ջարդեցիր», […]





































