22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար ներկայացնում է այստեղ ներկա դատախազության ներկայացուցիչը». Սերժ Սարգսյան

Հայտարարված ընդմիջումից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ,  շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:

Այսօր փաստաթղթերի հետազոտման փուլն է:

Ընդմիջումից հետո 3-րդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանն իր առարկությունները ներկայացրեց «Մաքսօյլ» ՍՊԸ-ի վերաբերյալ գործի նյութերում առկա տվյալների վերաբերյալ, ներկայացրեց ընկերության շրջանառությունը, նյութերում առկա հակասություններն ընկերության իրականացրած գործունեության առնչությամբ:

Դատախազի ելույթն առանց միջադեպերի չանցավ: Նրա խոսքի ընթացքում հնչեցրած մտքերը հունից հանեցին ինչպես այդ գործով անցնող Բարսեղ Բեգլարյանին, այնպես էլ՝ պաշտպան Ամրամ Մակինյանին:

«Եթե դատախազը չդադարեցնի խեղաթյուրել փաստերը, մենք չենք կարողանա շարունակել նիստը»,- ասաց նա:

Դատական նիստի ընթացքում նաև նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց՝ նշելով, որ գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար ներկայացնում է դատախազության ներկայացուցիչը:

Դատախազը, բնականաբար, առարկեց՝ նշելով, որ սա մաքուր իրավական գործընթաց է:

Պաշտպան Ռուբիկ Հակոբյանի՝ մարզ մեկնելու կապակցությամբ դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի փետրվարի 3-ին: Կհետազոտեն ապացույցների 4-րդ հատորը՝ 113-րդ էջից:

Գոհար Սավզյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ