07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Օսկանյանի համար ժամանակը դեռ չի եկել

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը առայժմ չի ցանկանում մեկնաբանել իր անձի հետ կապված տեղեկությունները, որոնք հրապարակվեցին մամուլում` վերջին օրերին: Այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում  կազմակերպված քննարկման ժամանակ  Henaran.am- ը փորձել է պարզել, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները այն մասին, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ համամասնական  ցուցակի առաջին տեղերում է լինելու: “Կգա ժամանակը,  բոլոր հարցերին կանդրադառնամ, այս պահին […]

Ես ՀԱԿ-ի անդամ չեմ եղել. Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվեց ՀԱԿ-ից

“Ես ՀԱԿ անդամ չեմ եղել: Երբ  ՀԱԿ-ը ստեղծվում էր, ես “Երեւան-Կենտրոն” ՔԿՀ-ում էի”,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է  նախկին ՀՀՇ-ական, նախկին արտգործնախարար, այժմ “Ազատ դեմոկրատներ”-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ով նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը: “Ես, որպես քաղբանտարկյալ, ողջունել եմ ՀԱԿ-ի ստեղծումը: Անշուշտ, դա նոր էտապ էր շարժման համար: Ես եղել  […]

Հարբած մոր պատճառով 1,5 տարեկան երեխան ցրտից մահացել է

Մոր անուշադրության պատճառով երեխան մահացել է սեփական տան պատուհանների տակ Ռուսաստանի Պերմ քաղաքում: Մայրը պատժել է  որդուն խաղալու ընթացքում աղմկելու համար եւ դուրս արել տնից թեթեւ հագուստով: Երեխան, չկարողանալով բացել ծանր դուռը, սառել է դրսում: Անփույթ մայրը երեխայի մասին հիշել է ժամեր անց, երբ նա արդեն մահացած է եղել: Երեխայի դին` տնային հագուստով, գտել են […]

Ալիկ Արզումանյանը չբացառեց “Ազատ դեմոկրատներ”- “Ժառանգություն” նախընտրական դաշինքը

Այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար, նախկին ՀՀՇ-ական, այժմ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը  չբացառեց Ժառանգության” հետ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ “Ազատ դեմոկրատներ”-ի եւ “Ժառանգության” լիբերալ հայացքները համընկնում են եւ բազմաթիվ հարցերում երկու կուսակցությունները շատ ակտիվ համագործակցում են: “Մենք միասնական ենք գնալու` ընտրակեղծիքները բացառելու , […]

Հայկական բանակը Հայաստանում ամենակայացած կառույցն է. Հրայր Կարապետյան

’20 տարիների ընթացում հայոց բանակը կատարել է ամենակարևոր դերակատարությունը` պատվով կռվել է Ղարաբաղյան պատերազմում և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը’,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` հավելելով, որ այդ առումով հայկական բանակը հանդիսանում է Հայաստանում ամենակայացած կառույցը: Նրա խոսքով` բանակն անընդհատ կատարելագործման ընթացքի մեջ է, […]

Այսուհետ շներն էլ ունեն հնարավորություն ազատվելու սթրեսից /վիդեո/

Յոգա ուսուցանող Սյուզետ Ակերմանը շների եւ նրանց տերերի համար յոգայի դասընթացներ է սկսել Հոնկոնգում: Դասընթացները նրանց համար են, ովքեր ցանկանում են իրենց տնային կենդանիների կյանքը հետաքրքրացնել: Ակերմանը կարծիք է հայտնել, որ շներին եւ մարդկանց ուսուցանելը այնքան էլ չի տարբերվում: Աշակերտները նշում են, որ նման պարապմունքները հանգստացնում են թե իրենց, թե շներին, կենդանիներն էլ իրենց ավելի […]

Եգիպտոսում ազգային տոնը վերածվել է ծեծկռտուքի /վիդեո/

Եգիպտոսի Ռազմական Գերագույն Խորհրդի ներկայացուցիչները պատրաստ են հրաժարվել իրենց իրավասություններից  նախագահական ընտրություններից անմիջապես հետո, հայտնում է “Reuters”-ը: Խորհրդի հրապարակած զեկույցում նշվում է, որ իշխանությունը հանձնելուց հետո զինվորականները պատասխանատու կլինեն միայն երկրի անվտանգության համար: Նախօրեին ընդդիմադիրները կրկին դուրս էին եկել Կահիրեի Թահրիր հրապարակ` հունվարյան հեղափոխության տարելիցի կապակցությամբ: Ազգային տոնը վերածվել է ցույցի, որն ավարտվել է իշխանությունը […]

Վարչապետը հանձնարարեց զբաղվել Քաջարանի խնդրով

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Քաջարանի խնդրի հետ կապված շահագրգիռ կողմերի հետ քննարկում կկազմակերպի: Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորների կողմից իրեն ուղղված նամակում բնապահպանական խնդիրներ են բարձրացվում եւ հանձնարարել նախարարին` լսել պատգամավորների մտահոգությունները: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի […]

Պուտինի ճնշման արդյունավետությունը Սերժ Սարգսյանի վրա ավելի քիչ կլինի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ  Կիրակոսյանն` անդրադառնալով  նախօրեին Սոչիում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանն առանձնացրեց մի քանի գործոն: Քաղաքագետի կարծիքով, այդ հանդիպումը Մեդվեդևի միջնորդությամբ վերջին հանդիպումն էր, և այդ առումով Հայաստանը պետք է փոփոխություններ ակնկալի: ‘’Սակայն եթե Պուտինը հաղթի նախագահական ընտրություններում, նրա կողմից Հայաստանի վրա ճնշման արդյունավետությունը ավելի քիչ կլինի’’,- ասաց […]

Օսկարակիրներին այսուհետ կորոշեն ինտերնետային քվեարկությամբ /վիդեո/

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ 2013-ից օսկարակիրները կորոշվեն ինտերնետային քվեարկությամբ: Նշվում է, որ քվերակության տեխնիկական մասը կապահովի  “Everyone Counts” ընկերությունը, որը սպասարկում է նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը եւ Մեծ Բրիտանիայի Արդարադատության նախարարությանը: Մինչ օրս “Օսկարի” հավակնորդները եւ մրցանակակիրները որոշվում էին փոստային նամակների միջոցով, իսկ ձայները հաշվում էր “PricewaterhouseCoopers”  աուդիտորական ընկերությունը: Կինոակադեմիայում նշել են նաեւ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ