14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Ծաղկաձորի ճանապարհին ամենագնաց է շրջվել

Փետրվարի 18-ին, ժամը 13.00-ին, Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհին ‘ՍԵՖ’ մակնիշի ամենագնաց է շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից

Հրանտ փղիկը շուտով կյանքի ընկերուհի կունենա

Երեւանի կենդանաբանական այգու Հրանտ անունով հայտնի փիղն արդեն 17 տարեկան է: Փղի կյանքը հարմարավետ դարձնելու ուղղությամբ ներկայումս այգու տնօրինությունը միջոցառումների ծրագիր է մշակում, որը ներառում է համապատասխան ձմեռանոցի պատրաստումը, փղին հատկացված տարածքի ընդարձակումը եւ, իհարկե, զուգընկերոջ հարցի լուծումը: Հիշեցնենք, որ 1999-ից Մոսկվայի կենդանաբանական այգուց Երեւան տեղափոխված փղի համար մինչ օրս հաջողվել է մեկ անգամ զուգընկեր […]

Իրանը թշնամիներին սպառնում է “կանխարգելիչ քայլերով”

Իրանն իրեն ամեն տեսակ գործողությունների իրավունք կվերապահի միայն այն ժամանակ, երբ զգա, որ իր ազգային շահերը լուրջ սպառնալիքի տակ են: Այս մասին հայտնել է երկրի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալը, տեղեկացնում է “Reuters”-ը: Թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը, գեներալը չի մանրամասնել: Նա նաեւ չի հայտնել, թե որոնք են իրենց ղեկավարության տեսանկյունից  ազգային շահերին ուղղված […]

Բնակչին, ով չի արձագանքում դռան զանգերին` օգնություն է անհրաժեշտ

Փետրվարի 21֊ին, ժամը 15.25֊ին ‘1֊03’ ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Հ. Քոչարի թիվ 1 շենքի 6 բնակարանի բնակիչին անհրաժեշտ է շտապօգնություն: Շտապօգնության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, սակայն վերոնշյալ հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եվ հեռախոսազանգերին: Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ծառայության 4 հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ […]

ՀՀ վարչապետը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ‘Կանոնակարգիչ գիլյոտին’-ը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Շնորհավորելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը նրան մաղթել է հաջող եւ բեղմնավոր աշխատանք: ‘Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել ձեւավորված ավանդույթները: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է մեր համագործակցությունն ընդլայնելու հարցում’, – նշել է վարչապետ Սարգսյանը: Իր հերթին […]

Նախագահականում քննարկվել է ՀՀ-ԵՄ արդյունավետ գործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին: Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը, որի օրակարգը, կողմերի հավաստմամբ,  տարեցտարի հարստանում է նոր ոլորտներով: Սահմանների կառավարման ոլորտում փոխգործակցությունը եւ սահմանային անվտանգության ապահովումը Հայաստանի համար արդիական խնդիր  համարելով` Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից կարեւորել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր […]

Մոնակոյի արքայազնը ծեծկռտուք է սարքել գիշերային ակումբում. նրան հոսպիտալացրել են /վիդեո/

Մոնակոյի արքայազն Պիեռ Կազիրագիին հոսպիտալացրել են Նյու Յորքի “Double Seven” գիշերային ակումբում ծեծկռտուքից հետո, հաղորդում է “Reuters”-ը: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, սակայն ԶԼՄ-ներում հայտնվել է 2 օր անց:  24-ամյա Կազիրագին եւ նրա 3 ընկերները կոնֆլիկտի մեջ են մտել ամերիկացի բիզնեսմեն Ադամ Հոքի հետ` վիրավորելով նրան ուղեկցող աղջիկներին եւ առանց թույլտվության խմելով նրա ալկոհոլային […]

Երեւանում բացվել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոն

ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Արմեն Աշոտյանն այսօր Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում  մասնակցել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է փայտի, քարի եւ մետաղի մշակման  ոլորտում էլեկտրական սարքավորումների առաջատար  գերմանական ‘’Bosch’’ ընկերության աջակցությամբ: ՀՀ ԿԳ նախարարը, գնահատելով ուսումնարանի տեխնիկական հագեցվածությունը եւ կարեւորելով մասնավոր հատվածի ներգրավումը կրթության կազմակերպման գործընթացում, ընդգծել է, որ կրթական […]

ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. հանդիպում ԱԳ նախարարի մոտ

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵՄ հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ բարձրաստիճան փոխայցելությունների, ինտենսիվ զարգացող փոխհարաբերությունների կապակցությամբ` այդ ենթատեքստում ընդգծելով միջխորհրդարանական ձևաչափի կարեւորությունը: Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ […]

ԼՂ հարցում ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել բանակցային գործընթացին. Նիկոլայ Բորդյուժա

‘’Լեռնային Ղարաբաղի հարցում ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել բանակցային գործընթացին: Հայաստանը մեր գործընկերն է’’,- այսօր տեսակամուրջ ձեւաչափով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:  Իսկ թե ո՞ր պարագայում ՀԱՊԿ-ն օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ Բորդյուժան ասել է.’’Այսօր կանխատեսել ճգնաժամերը ՀԱՊԿ անդամ երկրներում հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից։ Որպես ՀԱՊԿ անդամ պետություն` Հայաստանը կստանա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ