Բիթլների որդիները հանդես են եկել նոր գաղափարով /վիդեո/
Փոլ Մաքքարտնիի 34-ամյա որդի Ջեյմսը հայտարարել է, որ կցանկանար “The Beatles”-ի “նոր սերունդ” կազմել` խմբի մյուս անդամների որդիների հետ:
Մաքքարտնիի որդու գաղափարն արդեն ողջունել են Ջոն Լենոնի որդի Շոնը եւ Ջորջ Հարիսոնի որդի Դանին: Սակայն հարվածորդ Զակը` Ռինգո Սթարի որդին, որեւէ ոգեւորություն չի ցուցաբերել այս առիթով:
“Չեմ կարծում, որ դա այն է, ինչ ցանկանում է Զակը, գուցե Ջեյսոնը` Ռինգո Սթարի մյուս որդին ցանկանա միանալ մեզ,”-հայտնել է Ջեյմս Մաքքարտնին:
Այն հարցին, թե իր խոսքերից կարելի՞ է եզրակացնել, որ շուտով “նոր Beatles” կհայտնվի, նա միայն ասել է` ամեն ինչ հնարավոր է: Նա նաեւ հավելել է, որ երբ ինքը դպրոցական էր, երազում էր ավելի լավը լինել, քան բիթլերն էին: Իսկ այժմ նա համոզված չէ նույնիսկ, որ կարող է. “Ես մեծ հաճույքով կհամեմատվեի նրանց հետ, սակայն նույնիսկ դա հեշտ գործ չէ”:
http://youtu.be/HTXyoPVOUso