14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` փետրվարի 22-26-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւմտյան 1-5 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երեւանում` փետրվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից  

Մաշտոցի պուրակի բնապահպանները արհեստականորեն սրում են իրավիճակը. Ոստիկանության հայտարարությունը

Մաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքների առնչությամբ բնապահպանական եւ այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների եւ հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել հետեւյալը: ՀՀ ոստիկանությունը լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված եւ չվիճարկված վարչական ակտերի, այդ թվում` շինարարակական թույլտվության իրավաչափությունը: Դա որոշելու լիազորությունը պատկանում է բացառապես  վարչական դատարանին: Հետեւաբար ոստիկանությունը պարտավոր […]

Քաղաքապետարանում քննարկվել է մայրաքաղաքի կանաչապատման հայեցակարգը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը: Ըստ այդմ` մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում եւ մյուս կանաչ տարածքներում նախատեսված են բարեկարգման եւ կանաչապատման լայնածավալ  աշխատանքներ: ‘Այս տարի մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները: Սա Երեւանի քաղաքապետի որդեգրած սկզբունք է եւ ընդգրկելու է բոլոր […]

Բրազիլիան ցկցկում է եւ ցնցում. դիմակահանդեսն ընթացքի մեջ է /վիդեո/

Արդեն 2-րդ օրն է, ինչ Բրազիլիայի Ռիո-դե Ժանեյրո քաղաքում շարունակվում  է ամենամյա դիմակահանդեսը: Նախօրեին սամբայի խոշորագույն դպրոցները ցույց տվեցին իրենց վարպետությունը` հատուկ դիմակահանդեսի համար պատրաստված  Sambódromo Marquês de Sapuca  կոչվող պարահրապարակում: Սամբայի լավագույն դպրոցների պարողներն ու պարուհիները այսօր փակել են դիմակահանդեսի այդ փուլը: Այս գիշեր իրենց պարով կներկայանան սամբայի կրտսեր դպրոցները, որոնց թվում` Unidos da […]

Չինացին ատամներով 23 փայտե նստարան է պահել /ֆոտոներ/

Լի Խոնկսյայոն համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: 30-ամյա էքստրեմալը որոշել է համաքաղաքացիներին ներկայացնել իր ունակությունները: Երիտասարդը 11 վայրկյանների ընթացքում 23 փայտե նստարան է պահել ատամներով: Տղային նախկինում հաջողվել էր միայն 14 նստարան պահել: Նստարանների երկարությունը յուրաքանչյուրը  մեկ մետր է, իսկ 23-ի ընդհանուր ծավալը մոտ 73 կիլոգրամ է կազմում:

Պարգեւատրում ԱԺ-ում` Մայրենի լեզվի օրվա առթիվ

Փետրվարի 21-ին Երեւանի եւ մարզերի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ,  ոլորտի առաջատար մասնագետներ էին հյուրընկալվել խորհրդարանում: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կարգադրություն էր ստորագրել Մայրենի լեզվի օրվա առթիվ եւ հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար նրանց պարգեւատրելու մասին: Սամվել Նիկոյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի […]

ՀՀԿ-ի “Առաջ Հայաստանը” փոփոխվելու է. Տիգրան Սարգսյանը ձեւակերպեց կուսակցության առաջնահերթությունները

“Մեզ հաջողվեց կառուցել կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ եւ երկրում հաստատել համերաշխության մթնոլորտ: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը Արմավիրի մարզից, այսօր Արմավիրի մարզում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով այն առաջնահերթություններից, որոնք անցնող հինգ տարվա ընթացքում իր առջեւ դրել էր ՀՀԿ-ն: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ հաջողվել է հաղթահարել 2008թ. մարտի մեկից հետո հասարակության մեջ առկա առճակատումը: Վարչապետն […]

Լրագրողը Մաշտոցի պուրակում հացադուլ է հայտարարել /վիդեո/

Ակտիվիստ, լրագրող Բայանդուր Պողոսյանը Մաշտոցի պուրակում հացադուլ է հայտարարել: Նա այս կերպ իր բողոքն է  արտահայտում և վճռականությունը ապացուցում պուրակում իրականացվող շինարարության դեմ: Միթե կրպակն ավելին արժե քան մարդու կյանքը: https://www.youtube.com/watch?v=le7CYGm7XUM&feature=player_embedded

Էկոլոգիական քաղաքականության հայեցակարգ` ՀԱԿ-ից

Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը եւ իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջեւ ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար: Միաժամանակ, կարեւորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը եւ էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսի բնապահպանական հարցերով հանձնաժողովը հանրության քննարկմանն է […]

Ինչպե՞ս ստեղծել էրոտիկ տրամադրվածություն

Հրապուրիչ բուրմունքները կարող են վերադարձնել կիրքը ձեր հարաբերություններում: Արոմաթերապիան լիբիդոյի բարձրացման միջոցներից մեկն է: Դրանից օրգանիզմում առաջանում են էնդորֆիններ, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են սեքսուալ հակում: Բացի այդ, արոմայուղերը հանգստացնում են, տրամադրությունը բարձրացնում են, դրական էմոցիաներ են հաղորդում, ցանկություն են առաջացնում եւ էրոտիկ ֆանտազիաներ են առաջացնում: Որոշ յուղեր մի քանի հատկություններ են համատեղում իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ