Օսկանյանը ոչինչ չի սովորել, ոչինչ չի մոռացել. Շարմազանով
Կոալիցիայի` “ձեւական բնույթ” կրելու մասին ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարությունը, ըստ Վ. Օսկանյանի , զուտ քաղաքագիտական բնույթի է եղել:
Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց որ զարմանալի չէր նման հայտարարությունը:
“Դեռեւս արտաքին գործերի նախարար աշխատելիս էլ նա անում էր հայտարարություն, վատ վիճակի մեջ դնելով թե իրեն, թե տվյալ գերատեսչությանը, ու հետո սկսում էր անհեթեթ բացատարություններ տալով` շտկել իրավիճակը”,-ասաց Շարմազանովը:
Նման հայտարարություններից ՀՀԿ խոսնակն առանձանացրեց Կարսի պայմանագրի, Ղարաբաղյան խնդրի ձեւաչափի, “օկուպացված” տարածքների մասին Օսկանյանի ժամանակին արած մեկնաբանությունները: “ Օսկանյանը ոչինչ չի սովորել, ոչինչ չի մոռացել: Հիմա էլ նման անհեթեթ հայտարարույթուններով անելանելի վիճակի մեջ է դնում իր թիմակիցներին ու շրջապատին”,-ասաց Շարմազանովը` ավելացնելով, որ դա Օսկանյանի մոտ արդեն բնավորության գիծ է դառնում: