30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Միասին ապրելը ամուսնություն չէ

Գարեգին Առաջին վեհափառը շատ լավ է ձեւակերպել  հայ կնոջ դերը, ասում է` հայ կինը իր ընտանիքի քահանան է` սիրով օծված: Այսինքն` այն մայրական հոգատարությունը, սերը եւ գուրգուրանքը, որ մենք միշտ տեսել ենք հայ կնոջ մեջ, դա այն նահապետական բարքերի մեջ ճնշված կինը չէ, դա այն կինն է, ով ձայնի իրավունք ունի, ով դաստիարակելու առաջնահերթությունն իր […]

Պատգամավորը կշնորհավորի կնոջը, ասելով` ընդամենը ‘ապրես’

Կանանց տոնի նախօրեին Henaran.am-ը  հետաքրքրվեց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանից, ով ի դեպ, երկու դուստր ունի, թե ինչպես է շնորհավորելու իր դստրերին ու կնոջը: ‘’Դստրերիս կհամբուրեմ, կնոջս էլ կասեմ` ապրես: Եվ… ծաղիկ կնվիրեմ բնականաբար’’,- ասաց պատգամավորը`մաղթելով հայ կանանց, որ նրանց  հոգին ժպտա, որ նրանք միշտ բավարարված լինեն  իրենց  մայրության զգացումով, ու որ նրանք կարողանան շատ […]

Նաիրա Զոհրաբյանը “տանել չի կարողանում” Chanel No. 5 -ը, նրան վարդեր նվիրեք

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար միակ տոնը, որին հաճույքով սպասում է, Նոր Տարին է, միայն Նոր Տարուն է տիկին Զոհրաբյանը տոնի զգացողություն ունենում, բայց մարտի ութն էլ, իհարկե, հաճելի օր է նրա համար: Henaran.am-ի հետ զրույցում կին պատգամավորն ասաց, որ միամսյակի սահմանափակումը չի ընդունում` կնոջ հանդեպ ուշադրությունն ու հարգանքը պետք է 365 օր լինի: Ինչպես […]

Նրանք գտել են կանանց սրտերը գրավելու ձեւը

Ռուսները գտել են յուրօրինակ ճանապարհով իրենց կանանց սրտերը գրավելու գաղտնիքը: Բացի այն, որ մոսկովյան զբոսայգիներում մի շարք միջոցառումներ եւ համերգներ են տեղի ունենում` նվիրված Կանանց միջազգային օրվան, նաեւ մի շատ յուրօրինակ ակցիա է անցկացվում: Հայտնի ռուս նկարիչները կնկարեն Մոսկվայի Գորկու անվան այգու  բոլոր կին հաճախորդներին: Հիմնական առարկան, որի հետ ցանկության դեպքում կարող են նկարվել կանայք, […]

Որ “նորմալ տղամարդ ունենան” …

ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն ամեն տարի կանանց տոնը պարտադիր հիշում է եւ իր ընտանիքի կանանց մշտապես վարդեր է նվիրում: Խոսրով Հարությունյանը հայ կանանց մաղթում է կանացի երջանկություն.”Թող միշտ շրջապատված լինեն իրենց տղամարդկանց եւ երեխաների ներկայությամբ եւ միշտ լինեն ուշադրության կենտրոնում”: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ մարտի ութին կանանց մաղթում է.”Նորմալ տղամարդիկ ունենան, էնպիսի տղամարդիկ, որոնք […]

Կանայք սպասումների մեջ են, տղամարդիկ` հիստերիայի

Զարմանալի չէ, որ հենց այս օրն են կանայք տղամարդկանցից սպասում հաճելի խոսքեր, ուշադրություն, ծաղիկներ, անակնկալներ, իրենք էլ ավելի են գեղեցկանում եւ ցանկալի դառնում: Դե, սա լավ հնարավորություն է, քանի որ տարվա մնացած օրերին տղամարդիկ այնքան էլ չեն շտապում նման հաճելի անակնկալներ անել: Տղամարդկանց համար այս օրն ուղղակի “գլախացավ” է: Միակ միտքը` ի՞նչ նվիրել սիրելիին կամ […]

Հայտնի կուսակցական գործիչը տատիկներին կուսություն է ցանկացել

Henaran.am-ի տեղեկություններով, Հայաստանի կուսակցություններից մեկի  նախագահը  հեռուստաելույթով շնորհավորել էր կանանց միջազգային տոնը: Տարբեր մաղթանքներ ասելուց հետո, նա առանձնացրել է տատիկներին` նրանց  կուսություն ցանկացել: Մեր տեղեկություններով, հեռուստաընկերության ողջ կազմը մի քանի անգամ լսել է ելույթը, փորձել հասկանալ` ճիշտ են լսել արդյո՞ք կուսություն բառը: Վերջում պարզվել է, որ ելույթ ունեցողը կուսություն բառը շփոթել է երկարակեցության հետ: Պարզապես […]

Ի՞նչն է կանանց համար ավելի կարեւոր` տո՞նը, թե՞ իրավունքը

Երբ Կլարա Ցետկինը 1910 թ. առաջարկեց մարտի 8-ը նշել որպես կանանց օր` բոլորովին այլ բան նկատի ուներ, քան այն, ինչ մեր օրերում կատարվում է: Կ. Ցետկինը կանանց առաջարկում էր պայքարել իրենց աշխատանքային իրավունքների համար, իսկ մարտի 8-ը պետք է լիներ այդ պայքարի խորհրդանիշը: Շատ արագ, հիմնականում Խորհրդային ղեկավարության ջանքերով, մարտի 8-ը կորցրեց իր սկզբնական նշանակությունը` […]

Կանանց յուրաքանչյուր օրը թող գարնանաբույր լինի. Տարոն Մարգարյան

Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ձեր բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարություններին դիմակայելու կարողությամբ ու անսպառ լավատեսությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ  նվիրումով դուք ամբողջացնում եք հայ կնոջ կերպարն ու արժանի եք ամենաբարձր գնահատանքի: Անուրանալի է նաեւ ձեր ավանդը մեր հաղթանակների, մեր պետության  կայացման գործում։ Ձեր հոգածությամբ է նաեւ այսօր  օր օրի շենանում […]

ԿԳ նախարարը տիկնոջ հետ “փախել” է բոլորից, իսկ մորը …

Կանանց միամսյակին նվիրված Henaran.am-ի փոքրիկ ակնարկների հաջորդ զրուցակիցը ՀՀ կրթության եւ գիտության նախարարԱրմեն Աշոտյանն է: Մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը հիշեց իր կողմից մարտի ութին մատուցված ամենահիշարժան ու օրիգինալ նվերը: Պարզվում է, ԿԳ նախարարը նաեւ բանաստեղծական ձիրք ունի. “Հիշում եմ, մի քսան տարի առաջ մայրիկիս բանաստեղծություն էի նվիրել”: Արմեն Աշոտյանին խնդրեցինք մի քառատող ներկայացնել: Ահա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ