26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհաջող շարժումը փոխել է մարզիկի սեռական կողմնորոշումը

Ռեգբիստը հոմոսեքսուալ է դարձել օդում անհաջող սալտո կատարելուց հետո:

Քրիս Բըրչը Հարավային Ուելսից 19 տարեկանում պարապմունքի ժամանակ ընկել է եւ ջարդել պարանոցը, որից հետո արյան զեղում է ստացել: Մինչ այդ միջադեպը նա սովորական տղա է եղել` 120 կգ քաշով, սիրել է գարեջուր, աղմկոտ շրջապատ եւ ռեգբի: Նա նաեւ ընկերուհի է ունեցել, որի հետ պատրաստվում էր ամուսնանալ:

Հիվանդանոցում ուշքի գալով` նա ինքն իր  համար զարմանալի բացահայտում է արել` հոմոսեքսուալ է դարձել:

Նման արմատական փոփոխությունից հետո Քրիսը որոշել է ամեն ինչ նորից սկսել: Նա բաժանվել է ընկերուհուց, նիհարել, փոխել իմիջը, աշխատանքը` բանկի ձանձրալի աշխատանքից հետո անցնելով վարսավիրի աշխատանքի, ինչպես նաեւ գտել է իր “սրտի ընկերոջը”:

Նյարդաբանը, որին դիմել է Քրիսը, բացատրել է, որ ամենայն հավանականությամբ արյան զեղումի ժամանակ նրա ուղեղում մի շարք անդառնալի գործընթացներ են տեղի ունեցել, որոնք էլ հանգեցրել են նրա անձի փոփոխությանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ