Մոսկվայում հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին Մոսկվայում կկայանա ցույց` “Հայոց ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ” լոզունգով:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը ելույթ կունենան մի շարք ռուս քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնք հանդես կգան Ցեղասպանության դատապարտմամբ եւ Թուրիքայի կողմից այն ճանաչելու կոչերով:
Միջոցառման կազմակերպումը համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ: Այս միջոցառումով ռուս հասարակությունը իր հարգանքի տուրքը կմատուցի Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման 1995-ի ապրիլի 14-ի հատուկ զեկույցով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 24-ը Պետդումայի կողմից նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: