23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

ԲՀԿ-ն վերադարձավ նիստերի դահլիճ

Րոպեներ առաջ մեկնարկեց 4-րդ գումարման ԱԺ 11-րդ նստաշրջանի  առաջին քառօրյայի հերթական նիստը: Նիստին գրանցվել է 87 պատգամավոր: ԱԺ ԲՀԿ խմբակցությունը երեկվա բոյկոտից հետո այսօր ներկայացավ խորհրդարանի նիստերի դահլիճ եւ մասնակցում է ԱԺ աշխատանքներին: Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն բացահայտ առճակատման գնացին այն բանից հետո, երբ նախօրեին ԲՀԿ-ն չքվեարկեց հակակոռուպցիոն բնույթ ունեցող “Կանխիկ գործառնությունների […]

Եվրոպայի գեղեցկության “Օլիմպոսը” գրաված հայ տատիկին ընդունել է Սոֆիայի քաղաքապետը /վիդեո, ֆոտո/

‘Ուրախ եմ, որ հայ տատիկի հավաքական կերպարը ճանաչեց ամբողջ աշխարհը, եւ իր արժանիքներով գրավեց մրցույթում առաջին տեղը’,- այսօր Հենարան մամուլի ակումբում ագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 52-ամյա Լուիզա Ծատուրյանը, ով հաղթել էր վերջերս Բուլղարիայի մայրաքաղաք  Սոֆիայում կայացած Միսիս Տատիկ Տիեզերք միջազգային գեղեցկության մրցույթում: Ալավերդիում բնակվող պարուսույց տատիկը լավագույնն է ճանաչվել մրցույթին հայտ ներկայացրած 300 մասնակիցների մեջ: […]

Նիկոյանը օպտիմալացնում է

Ազգային ժողովի  նախագահ ընտրվելուց հետո  Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ նորարություններ է մտցնելու ԱԺ-ում: Մասնավորապես, ըստ նրա, ԱԺ-ի աշխատակազմի հաստիքները օպտիմալացվելու են: Իսկ ԱԺ կայքը տեղեկացնում է, որ չեղյալ են արվել  մի շարք թափուր պաշտոնների համար մրցույթների անցկացման մասին հայտարարությունները: Նշենք, որ օրեր առաջ Հրայր Զորյանը  նշանակվեց ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի […]

Թուրքիան պետք է առաջին քայլը կատարի. Եվրախորհրդարանի նախագահ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախօրեին հանդիպել է Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի հետ: Հիմնական քննարկվող թեմաներն են եղել Թուրքիայի դերը Սիրիայում եւ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Լրագրողների հարցերին պատասխանելու ընթացքում Շուլցը եւ Բաղըշն անդրադարձել են նաեւ ֆրանսիական Սենատի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագծին: Բաղըշը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել շվեյցարական իշխանությունների սկսած հետաքննությունը, որի պատճառ էր […]

Ի՞նչ է սպասվում Մարգարին

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննություն երեկվանից թեւակոխել է նոր փուլ: Վկաների հարցաքննության ավարտից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը անցավ ամբաստանյալների ցուցմունքներին: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, […]

՛՛Սերս գաղտնի թող մնա՛՛ … /վիդեո/

Անցած շաբաթ օրը, “Ժողովուրդ” թերթի տարեդարձին` ՀԱԿ-ի անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը ջերմ շփվում էր իր նախկին կուսակիցների` հանրապետականների հետ, նույնիսկ լուսանկարվում: Ավելին, նա նաեւ առանձնազրույց ունեցավ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հաջորդ օրը, Henaran.am–ի թղթակիցն անձամբ Սասուն Միքայելյանից փորձեց պարզել, թե ինչ էր խոսում նախկին կուսակիցների հետ: “Տղերքը կարոտել էին, կարոտներս […]

Ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը` ԲՀԿ-ի նախագահի զիջո՞ւմն էր

Չնայած երեկ ԲՀԿ-ն բոյկոտեց խորհրդարանի աշխատանքը, սակայն Ազգային ժողովը աշխատեց բնականոն: Փետրվարի 7-ին քվեարկության դրված  24 օրինագծերի եւ օրենքների նախագծերից  չանցավ 2-ը` “Դատական ծառայության մասին” եւ “Համայնքային ծառայության մասին”  օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելը: Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, “հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը”` ԲՀԿ-ն չմասնակցեց փետրվարի 7-ի քվեարկություններին: Ի դեպ, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի […]

Հավատք, վճռականություն, նվիրվածություն` հանուն ազգային հարցի դրական լուծման

Հայերն ավելի մեծ վճռականությամբ և նվիրվածությամբ պետք է հետամուտ  լինեն իրենց ազգային հարցի լուծմանը: Այս հոդվածը նվիրված է որոշ հայերի պարտվողական մոտեցմանը, ում բացասական հայացքները ևս մեկ անգամ արտացոլվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի վերաբերյալ վերջին նորություններում: Որոշ մարդկանց մոտ այն կարծրացած համոզմունքը կա, որ հայերի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է պարտության: Մի քանի տարի առաջ, որոշ ընթերցողներ խորհուրդ տվեցին ինձ, որպեսզի չխնդրեմ գործից ազատել “Լոս Անջելես Թայմս” օրաթերթի գլխավոր խմբագրին Հայոց ցեղասպանության մասին` Մարկ Արաքսի հոդվածը գրաքննության ենթարկելու համար: Մեկ այլ դեպքում, ինձ խորհուրդ տվեցին չպահանջել, որպեսզի “Թայմս” […]

Վառելու ուրիշ բան չունինք. գազը կտրեց նպաստը

Գյումրեցի սոցիալապես մի քանի անապահով ընտանիքներին հատկացվող նպաստը փետրվարից այլեւս չի տրամադրվելու: Նրանք այդ մասին իմացան համապատասխան փոստային բաժանմունքից, երբ փորձեցին սովորականի նման ստանալ նպաստը:  : “Մենք գումարները բաժանում ենք այն ցուցակներով, որոնք նախապես ուղարկվում են: Պատճառները չենք կարող նշել”,-ասացին փոստային բաժանմունքում: Սակայն աշխատակիցներից մեկը, որը տեղյակ էր գործից, նպաստառուներին ասաց, որ  համակարգից դուրս են մնում […]

ՀՀԿ-ն բոլոր առումներով առաջատարն է. Հայոց աշխարհ

” src=”http://henaran.am/wp-content/uploads/Serj_Sargsyan.jpg” alt=”” width=”288″ height=”235″ />Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը նախընտրական հետազոտություն է իրականացրել Երեւան քաղաքի եւ մարզերի ընտրելու իրավունք ունեցող 1200 բնակչի շրջանում: Այս մասին տեղեկացնում է “Հայոց աշխարհն” ու գրում, որ հարցումն առանձնահատուկ է իր ձեւաչափով, քանի որ “չափվել է այս կամ այն կուսակցության վերաբերյալ` զգայական ընկալման, գործունեության գնահատման եւ առաջիկա ընտրություններին նախապատվությունը տալու հանրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված