23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Արտակարգ դրության ժամանակ բանակը դառնում է ոստիկականական զորք. Հրայր Թովմասյան

Խորհրդարանն այսօր քննարկեց կառավարության ներկայացրած “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ  օրենքի նախագիծը, որով սահմանվում է, թե ինչ է իրենից ներկայացնում արտակարգ ռեժիմը, ինչ սահմանափակումներ կարող են լինել այս դեպքում, ինչպես է հաստատվում, փոփոխվում եւ դադարեցվում արտակարգ դրությունը եւ ինչ միջոցառումներ կարող են իրականացնել ուժային կառույցները: Օրինագիծը ենթադրում է նաեւ պաշտպանական ուժերի օգտագործում արտակարգ ռեժիմի […]

Մենք պետք է Ադրբեջանի հետ խոսենք պահանջատիրոջ լեզվով. Գ.Այվազյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  Ադրբեջանից փախստականների համագումարի նախագահության խորհրդական Անդրեաս Ղուկասյանը խոսելով բանակցային գործընթացում ադրբեջանահայերի խնդրի դիտարկման եւ դրա արդյունավետության մասին` ընդգծեց, որ այդ գործընթացում ադրբեջանահայերի խնդիրը երկրորդ բաղադրիչն է: Նրա խոսքով` փախստականների հարցը ներառված է բանակցային գործընթացում, բայց գոյություն ունեցող ձեւաչափը նպատակ է ունեցել կարգավորել հակամարտությունը, որտեղ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: ‘’Թերությունն […]

Իրանի նախագահին ‘ հարցաքննության” են կանչել

Իրանի Խորհրդարան պատգամավորները երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կանչել են “հարցաքննության”: Մեջլիսի նախագահությունը ի գիտություն է ընդունել մի խումբ պատգամավորների պահանջը նախագահին “զրույցի” հրավիրելու մասին` կապված երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հետ: Այս որոշմանը կողմ են քվեարկել շուրջ 70 պատգամավորներ, ինչը բավարար է գործընթացն սկսելու համար: Պատգամավորները մտադիր են նախագահին հարցեր ուղղել ոչ միայն տնտեսությունից, այլեւ երկրում […]

‘Հայկական հաց”-ը արժանացել է արծաթե մեդալի

Մոսկվայի տանը նախօրեին կայացել է “Հայկական հաց” փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսորն է սցենարիստ, պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Արմեն Գասպարյանը, օպերատորը` Գագիկ Հարությունյանը: Ֆիլմը պատմում է վերացող մշակույթի եւ արժեքների մասին, սակայն հայերի ազգային եւ կրոնական գիտակցության շնորհիվ պահպանվում են լեզուն, հավատը եւ անհատականությունը: Ֆիլմը ներկայացվել է փաստագրական ֆիլմերի “Ռադոնեժ” փառատոնին եւ արժանացել է արծաթե […]

ՀՅԴ-ն առաջարկում է հայտարարագրել պատգամավորների ծախսերը

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն այսօր “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը, որով սահմանվում են պատգամավորների վարքագծի կանոններն ու նախատեսվում է էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, հայտարարեց, որ բաժնետիրական ընկերություններում կամ ՍՊԸ-ներում բաժնեմասեր ունեցողները կամ բաժնեմասի սեփականատեր հանդիսացողները այսօր իրենց  բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելիս չեն գրանցվում Կենտրոնական դեպոզիտարիայում, այն պատճառով, որ ԿԲ-ն սահմանում […]

Ի՞նչ հնարավորություններ կտա ‘Ազգային արտոնագիր’-ը հայկական ֆուտբոլային ակումբներին

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) նիստը` ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Օրակարգում էր ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին ‘Ազգային արտոնագիր’ շնորհելու հարցը: Յուրաքանչյուր ակումբի փաստաթղթերի ոչ ֆինանսական չափանիշների փաթեթը առանձին քննարկելուց հետո, ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, Արտոնագրման կոմիտեն որոշում է ընդունել […]

Շփման գծում ԵԱՀԿ առաքելության դիտարկման արդյունքները

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/: Շփման գծի հակառակ կողմից […]

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիկոլայ Պատրուշեւին

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, ‘Ռոսգրանիցա’ դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար […]

“Պատգամավորների գլուխները հաշվելու” Բախշյանի սովորությունը վիրավորել է Դավիթ Հարությունյանին

“Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն,  իսկապես շատ կարեւոր է:  Այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ նախագիծը սահմանում է պատգամավորների վարքագծի կանոններն ու նախատեսում էթիկայի հանձնաժողովի ստեղծումը: Իր եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ մինչ այս որեւէ մեկը որեւէ քայլ […]

ԱՄՆ-ի հանրապետականները միասնական թեկնածու չունեն

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի  նախկին նահանգապետ Րիկ Սանտորումը հաղթող է դարձել  ընտրողների միությունում, ինչպես նաեւ Միսուրի եւ Մինեսոթա նահանգներում անցկացրած նախնական ընտրություններում: Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին առաջատարն է Կոլորադոյում, հայտնում է “CNN”-ը: Սանտորումի հաղթանակն անակնկալ էր եւ արմատապես փոխեց հանրապետականների ներկուսակցական պայքարի ուղղությունը, քանի որ մինչ այս առաջատար էր համարվում Միթ Ռոմնին, որը միայն Կոլորադոյում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված