22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեթեւեկությունը ապրիլի 24-ին

Երևանի քաղաքապետի 2012թ. ապրիլի 16-ի “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին” որոշման համաձայն` 2011թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները “Հրազդան” մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.

  • թ.1 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի “Զորավար Անդրանիկ” կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – “Հրազդան” մարզադաշտ,
  • թ.2 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Աթենքի փող. – Հաղթանակի կամուրջ – Մաշտոցի պողոտա – Կորյունի – Աբովյան փողոցներ – մետրոպոլիտենի “Երիտասարդական” կայարան: Հետադարձը` Աբովյան – Մոսկովյան – Սարյան փողոցներ – Մաշտոցի պողոտա – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – “Հրազդան” մարզադաշտ,
  • թ.3 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ. – Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի “Բարեկամություն” կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ