15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ի խաղերը ընդամենը քաղաքական “մուտիլովշիկություն ” է. Արմեն Մազմանյան /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Թատրոնի եւ Կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը խոսել է քաղաքական մշակույթից ու մշակութային քաղաքականությունից:  Նա ասել է, որ հարկ եղած դեպքում ինքը դուրս է եկել փողոց եւ արել է անհրաժեշտը: Արմեն Մազմանյանը նշել է, որ ինքն անկուսակցական է, բայց իրեն գրավում է ցեղակրոն դավանանքը:

“Հիմա գլոբալիզացիա, լիբերալիզացիա, ազատականություն բառերով էնքան խեղդեցին մեր ժողովրդին, որ մենք էլ շվարել ենք, չենք հասկանում ազատականությունը որտեղ է վերջանում եւ որտեղ դառնում սանձարձակություն”,-նշել է Արմեն Մազմանյանը ու հավելել, որ երեւույթը թե անձնական հարաբերություններում, թե կուսակցական կամ քաղաքական կյանքում ու մամուլում նկատելի է:

Մազմանյանի համար իրենց սխալներով եւ անկատարությամբ, ընդունելի են ազգային պահպանողական լիբերալիզմի գաղափարներով առաջնորդվող կուսակցությունները. “Որպես արտիստ ես համակրում եմ “Հանրապետականին”, որովհետեւ էնտեղ է իմ կենսագրության մեծ մասը, իմ ընկերներից շատերը, հանրապետական գործիչներից շատերը արդեն 20 տարի է` պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ են դարձել, նրանք գործում են ազգային -պահպանողական հենքի վրա: Ընդունելի է Դաշնակցությունը, որը նույնպես այդ հենքի վրա է եւ հիմա “Ժառանգությունը’: Մնացածը, անհասկանալի ու անհետաքրքիր են”:

Անդրադառնալով ՀԱԿ-ին, Արմեն Մազմանյանն ասել է.”Նրա պահվածքը,   խաղերը երեւանյան սլենգով ես ընդամենը քաղաքական մուտիլովշիկություն կասեմ: Էդ քուչայական քաղաքականությունը, որտեղ կարելի է այնքան ցինիկ լինել , ի դեմս Հրանտ Բագրատյանի, եւ ասել, որ մեր ժամանակ ամեն ինչ լավ էր` մոռանալով, որ Հրանտ Բագրատյանը դարձել էր մեր երկրի դիետոլոգը. մեզ ասում էր` երկու ձու մի կերեք, մեկը կերեք, կհերիքի…Չի կարելի էսպես խաբել ժողովրդին ու դառնալ ազգի հերոս”:

Արմեն Մազմանյանը շարունակելով ՀԱԿ-ի վերաբերյալ իր դիտարկումները` նշել է.

“Ընդամենը աբիժնիկներ եք, որ ուզում եք էլի հետ գաք եւ հիմա ձեր տղերքով շարունակեք անել այն, ինչ արել եք”: Մազմանյանն ասաց, որ Կոնգրեսի կողմից անկեղծ եւ հայ քաղաքացու համար պիտանի խոսք չի լսել ու հավելեց, թե չի ասում, որ ՀԱԿ-ը թշնամի է,   ՀԱԿ-ում էլ, ըստ նրա, ազնիվ մարդիկ կան, որոնք իր ընկերներն են եւ որոնք, Մազմանյանի բնորոշմամբ, տվյալ դեպքում, մոլորյալ են:

Բանախոսը նաեւ հայտարարել է, որ ինքը պետականամետ է, հարգում է պետական խորհրդանիշերը եւ այդպես ապրել է նաեւ “ԼՏՊ-ի ժամանակ”, թեեւ ՀՀՇ-ն համարել է չարիք:  Արմեն Մազմանյանն ասաց նաեւ, որ Տեր-Պետրոսյանն այսօր դադարել է քաղաքացի լինելուց.

“Էսօր, երբ ես լսում եմ, նույն Լեւոնիկից, արդեն ես ինձ կարող եմ թույլ տալ Լեւոնիկ ասել, որովհետեւ նա արդեն նախագահի ստատուս չունի, իրեն թույլ է տալիս ասել` էս նախագահիկը, էս Սերժիկը, ես հասկանում եմ, որ էս մարդը արդեն քաղաքացի չէ, արդեն հայ չէ, արդեն ձայնի իրավունք չունի, որովհետեւ ես ուզում եմ պետություն ունենալ, հարգել իմ դրոշը, իմ նախագահին, իմ վեհափառին` անկախ անձից”:

Արմեն Մազմանյանը  նաեւ ծիծաղելի է համարել, որ այսօր կուսակցությունները ստեղծվում են փողի հենքի վրա եւ , որ օլիգարխներն անպայման, մանդատ են ցանկանում:

http://www.youtube.com/watch?v=v6xFmGPGYls&feature=youtu.be

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ