Հմայակի ասուլիսից հետո ‘Հայհիդրոնախագիծ’ ինստիտուտի տնօրենը հոսպիտալացվել է

‘’Հայհիդրոնախագիծ’’ ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Խաչատրյանը քիչ առաջ տեղափոխվել է Երևանի քաղաքային շտապօգնության թիվ երկու հիվանդանոց : Henaran.am-ի հավաստի տեղեկություններով ` նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է այսօր հրավիրված ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսից հետո: Նախնական տեղեկություններով` հիպերտոնիկ կրիզի/լարվածության/ արդյունքում նրա մոտ առաջացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտ:
Հիշեցնենք, որ այսօր ՀԳՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, որ կառավարության որոշմամբ` “Հայհիդրոնախագիծ” ինստիտուտի տարածքն օտարվել է “կասկածելի անձնավորության”:
Թե ինչու է վատացել ինստիտուտի տնօրենի առողջական վիճակը, դեռ մնում է պարզել այն ժամանակ, երբ կբարելավի նրա առողջական վիճակը:
Քիչ առաջ պարզեցինք, որ Երեւանի քաղաքային շտապօգնության թիվ 2 հիվանդանոցից Մեսրոպ Խաչատրյանին տեղափոխել են Սբ.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նա անցնում է կոմպյուտերային տոմոգրաֆիա: