27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Լիսկան եկել է այստեղ, շոյել է այս պատերը…”. Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե Սյունիքի մարզպետը ուզում է խլել իր տարածքը

ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե ուզում է ներկայացնել մի պատմություն, որում խտացրած ներկայացվում է երկրում եղած պրոբլեմներն ու ցավերը, անհանդուրժողականության այն մթնոլորտը, որը, նրա խոսքով, դրսեւորվում է այսօր իշխող ուժի կողմից, չնայած քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ հանդուրժողականության մասին հայտարարություններին:

Մինչ բուն “պատմությանն” անցնելը, Հմայակ Հովհաննիսյանը Քաղաքագետների միության դերի ու նշանակության մասին խոսեց: Այնուհետ, ասաց, թե արգելել էր իր աշխատակիցներին հունվար-փետրվար ամիսներից սկսած իրենց նկատմամբ կիրառվող ճնշումներից խոսել, քանի որ իրեն հետաքրքրում էր սկսված քննարկումների նպատակը:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ քաաղաքագետների միությունում քննարկումներ էին սկսվել ընտրական գործընթացի շուրջ, որի ամփոփիչ նիստի ժամանակ ստորագրվեց միասնական շտաբի ստեղծման մասին հայտարարությունը, որին ի սկզբանե միացան ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ “Ժառանգությունը”, վերջինս սակայն, հայտնի պատճառներով հրաժարվեց մասնակցել շտաբի աշխատանքերին:

“Այդ ճնշումների հեղինակների ով լինելու հարցը, ձեռագիրն ու գործունեությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն մեզ, այլեւ հասարակության համար”,-հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը ու հավելեց, թե դեռ հունվար ամսին Քաղաքագետների միության շենքի վերին հարկերը “ձեռք գցած, իբր թե բարերար, ծագումով գորիսցի” Սենիկ Ջուլհակյանը, որը “Հայհիդրոնախագիծ” ինստիտուտ ՓԲԸ-ի բաժնետերն է, դիմել է իրեն` առաջարկելով վաճառել միության զբաղեցրած տարածքը: Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, ինքը հրաժարվել է այդ առաջարկից:

“Այդ խոսակցությունից հետո, որը ինչպես հետո բացահայտվեց, Սենիկ Ջուլհակյանը գաղտնի ձայնագրել էր, այստեղ սկսվեց ջրհեղեղի նման մի բան, միտումնավոր էր արվում, իմ ահազանգերին հակառակ ջուրը չէին կտրում: Ես ոստիկանություն հրավիրեցի, Կենտրոնի բաժնում գործ է հարուցված”,-շարունակեց Հմայակ Հովհաննիսյանը:

Նա ցույց տվեց մի գրություն ու ասաց, որ այն ստացել է “պատմական պլենար նիստի նախօրեին”, որտեղ բանախոսի խոսքով, իմպերատիվ ոճով զգուշացվում է, որ եթե տարածքը երեք օրվա ընթացքում չազատվի, դա կիրականացվի հարկադիր միջոցներով:

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, գրությանը կցվել է կառավարության որոշումը, որով մարտի մեկին “Հայհիդրոնախագիծ” ինստիտուտին օտարվել է 1900 քառակուսի մետր տարածք: Նրա խոսքով`  ընդհանուր օգտագործման տարածքներն էլ են օտարվել “Հայհիդրոնախագիծ” ինստիտուտին:

“Կառավարությունը որոշում է օտարել տարածքը մարտի 1-ին , որը խորհրդանշական է եւ օտարել մի անձնավորության , որը հայտնի է իր մեքենայություններով եւ կասկածելի անցյալով մի վայ ձեռներեց է”,-ասաց նա ու հավելեց, թե Սենիկ Ջուլհակյանը սպառնում է փակել շենքի մուտքը:

Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս պատմության հետեւում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է  կանգնած: “Լիսկան`նույն ինքը Սուրեն Խաչատրյանը արդեն Երեւանի սրտում է, Երեւանի կենտրոնում է, Ազատության հրապարակի մատույցներում է: Սենիկ Ջուլհակյանը առոչինչ է, նրա հետեւում Լիսկան է, նա եկել է այստեղ, մեր աշխատակիցները նրան տեսել են, նա շոյել է այս պատերը, բնականաբար` դրսից, որովհետեւ մենք նրան ներս չէինք թողնի”,-հայտարարեց նա:

Վերջում Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե “Սուրիկ Խաչատրյանը ուղղորդում է Տիգրան Սարգսյանին, որովհետեւ սա խայտառակ որոշում է” ու զգուշացրեց.“Սիրելի համաքաղաքացիներ ես, ձեզ զգուշացնում եմ` քաղաքում Լիսկան է` Սենիկ Ջուլհակյանի դեմքով”:

Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե որեւէ ճնշումների չի ենթարկվելու եւ շարունակելու է իր գործունեույթունը: Ի դեպ, հարցին , թե պատրաստվում է արդյոք դատարան դիմել, նա բացասական պատասխան տվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ