06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Առողջապահության նախարարությունից շտապում են հանգստացնել ԵՊՀ ուսանողությանը

Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողները բուժզննում անցնելու պահանջ են ներկայացրել, պատճառաբանելով, որ իրենց կուրսընկերը վարակվել է տուբերկուլոզով, և մտահոգություն են հայտնել, որ հնարավոր է՝ հիվանդությունը փոխանցվել է նաև իրենց: Առողջապահության նախարարությունից շտապում են հանգստացնել ուսանղներին, հայտնելով, որ  2012 թվականի ապրիլի 11-ին Երևանի պետական համալսարանում արձանագրվել է թոքային տուբերկուլոզի դեպք:

Հիվանդը ուսանողական պոլիկլինիկայից ուղեգրվել է ՀՀ առողջապահության նախարարության “Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր” ՓԲԸ ախտորոշվելու և բուժում ստանալու համար:

Ներկայումս հիվանդը գտնվում է “Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր” ՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունքում, ստանում է համապատասխան բուժում: Հիվանդի վիճակը բավարար է: Համալսարանի բոլոր կոնտակտավորներն անցել են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն: Արդյունքում կասկածելի դեպքեր կամ հիվանդներ չեն հայտնաբերվել:

Ապրիլի 19-ին առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրազեկման աշխատանքներ են տարվել Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ: Հայտնում է առողջապահության նախարարությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ