Խաչատուր Սուքիասյանը ճիշտ հասցեով չի դիմել

Այսօր` մարտի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր նիստում մերժեց Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, դիմումի հասցեատերը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, այլ ոչ` ԿԸՀ-ն, ուստի դիմումը վերահասցեագրվել է ԸԸՀ-ին: Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանը`ըստ ոստիկանության տեղեկանքի […]