20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մենք երախտապարտ ենք Ֆրանսիայի ժողովրդին եւ իշխանություններին. ՆԺԿ

 “Նոր Ժամանակներ” Կուսակցության Վարչությունը իր և բազմահազար կուսակցականների անունից երախտագիտությամբ արձանագրում է, որ 2012 թվականի հունվարի 24-ին` ի դեմս Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, Ֆրանսիան և ֆրանսիայի ժողովուրդը որպես պատմական իրողություն փաստեցին, որ քաղաքակրթական զարգացումն առավել կարևոր է քան այսրոպեական քաղաքական շահը: Մենք հավատում ենք, որ Հայ Ժողովրդին բարեկամ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական մարմնի բացառիկ առաքինի վերաբերմունքը 1915 […]

ՀՀԿ եւ ԲՀԿ “անհամաձայնության” գինը

Կոալիցիոն գործընկերներ` իշխող ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այս փուլում բուռն քննարկում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորական մանդատների հարցը: Այս մասին տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները: Նկատենք, որ գործող խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ն 8 մանդատ ունի: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ “անհամաձայնությունը” եւս մեկ-երկու մանդատի շուրջ է, ինչը ՀՀԿ-ն չի պատրաստվում զիջել: Չի բացառվում, որ առաջիկայում կոալիցիոն գործընկերները նիստ կհրավիրեն, որի […]

Ս. Լավրովն անդրադարձել է Սոչիի հանդիպմանը /վիդեո/

Հունվարի 23-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության եկան ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի արագացման շուրջ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր մեկնաբանությունն է արել հանդիպման արդյունքի վերաբերյալ, հաղորդում է “РИА Новости”-ն: “Կողմերը գիտակցում են, որ հետագա առաջընթացի համար, ինչը, բնականաբար, անհրաժեշտ է, պետք է հետ կանգնել ծայրահեղական դիրքորոշումներից: Նրանք համաձայնել […]

Որսի գնացեք Տանզանիա. Գեղամյանը` Քոչարյանին. Առավոտ

“Հրապարակումների շարքը, որով հեղեղված է պարոն Քոչարյանին սատարող էլեկտրոնային կայքը, գալիս է ապացուցելու այն, որ Քոչարյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել”,-“Առավոտ” օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ըստ վերջինիս, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ծանր կացության մեջ լինելը պայմանավորված է նրանով, որ նա զրկվեց իր “գրեթե եզակի” […]

Թուրքիան դեռ երկար կհիշի 2012-ի հունվարը /վիդեո/

Հունվարի 23-ը հայոց պատմագրության մեջ դարձավ բեկումնային օր` Ֆրանսիայի Սենատը ձայների զգալի մեծամասնությամբ` 127 կողմ, 86` դեմ, հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին` չնայած Թուրքիայի բուռն արձագանքին եւ Անկարայից տեղացող տեւական սպառնալիքներին: Ինչպես տեղեկացնում է “CNN”-ը, Սենատի քվեարկության արդյունքը ուղարկվելու է նախագահ Սարկոզիին, ով արդեն նշել է, որ կստորագրի այն: Նկատենք, որ Թուրքիայի եւ […]

Վարդուհու հետ հեռացել են եւս երկու հոգի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր  Henaran.am-ը, “Ա-Թիվի”   հեռուստատեսության “Փաստ” լրատվականի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանի հետ հեռուստաընկերության տնօրինությունը նպատակահարմար չի գտել կնքելու նոր աշխատանքային պայմանագիր: Վարդուհի Սիմոնյանը դեռ շարունակում է գործազուրկ մնալ: Մեր ունեցած տեղեկություններով, նրան շուտով հեռուստաընկերություններից մեկում գործ է առաջարկվելու: “ Դեռ չգիտեմ, ես միայն գիտեմ, որ առայժմ հանգստանում, հենց նորից եղավ կասեմ”,-ասաց Վարդուհին: […]

Սասունը չընտրվելու դեպքում ՀԱԿ-ին պահանջ կներկայացնի. Իրատես de facto.

Հայաստանյան ներքաղաքական ‘’թոփը’’, համամասնականից հետո, Հրազդանի ընտրություններն են: ՀԱԿ-ը ‘’որոնման մեջ է’’ թե Հրազդանի, թե համամասնականի, թե մեծամասնականի առումով: Ըստ թերթի աղբյուրների` ‘’Հանրապետություն’’ կուսակցության լիդեր Արամ Սարգսյանը ոչ մի ցանկություն չունի մաս կազմելու այդ ցուցակի, կուսակցությունից ցուցակ է ‘’ուղարկվելու’’ Ռաֆիկ Մկրտչյանը, ինչն արդեն շատ բան, եթե ոչ` ամեն ինչ է ասում: Մյուս կողմից էլ, օրերս, […]

Անժելայի “տղամարդու” փաստաբանը դռնփակ նիստ է պահանջելու

Երեւանի Կենտրոն եւ  Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր` հունվարի 24-ին սկսվելու է “Ուր է իմ տղամարդը” սերիալի նախկին դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրա “տղամարդը”` Կարեն Արայանը մեղադրվում է ՀՀ  Քրօրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 հոդվածի […]

Որտեղի՞ց Փամբուկյանին այդքան փող. Ժամանակ

Նավասարդ արքեպիսկոպաս Կճոյանի սանիկ Մհեր Ավետիսյանից Jose ռեստորանային համալիրի ձեռքբերման համար Աժ պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը, “Ժամանակ” օրաթերթի տեղեկություններով, վճարել է 12 մլն ԱՄՆ դոլար: Սա, ըստ որոշ գնահատականների` ավելին է, քան Ավետիսյանը ակնկալում էր ստանալ այդ գործարքի դիմաց: “Բնականաբար հարց է առաջանում, որտեղից ԱԺ պատգամավորին նման կլորիկ գումար”,-գրում է “Ժամանակ” օրաթերթը:

Սիլվան հիմա նախարար թե՞ պատգամավոր է ուզում. Երկիր

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը  “Երկիր” օրաթերթին ասել է, որ ինքը  վտանգ չի տեսնում այն բանում, որ գործարար Սիլվա Համբարձումյանը ցանկանում է պատգամավոր դառնալ եւ, ամենայն հավանականությամբ, կանդամակցի Հանրապետական կուսակցությանը: Մարզպետը նաեւ նորմալ է վերաբերվում, որ Սիլվա Համբարձումյանը ցանկանում է մեծամասնականով առաջադրվել այնտեղ, որտեղ կլինի Սուրիկ Խաչատրյանը:”Է թող առաջադրվի, ով ա իրան խանգարում, իրան խանգարող չկա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ