20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Անկախ նրանից, ով կգլխավորի ՀՀԿ ցուցակը, ՀՀԿ-ն կառաջնորդվի Սերժ Սարգսյանի քաղաքականությամբ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի ապագա խորհրդարանում ունենանք այն պատկերը, որը կստեղծվի ՀՀ քաղաքացիների քվեարկության արդյունքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սպասվող ընտրություններին` ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Մենք համոզված ենք, որ ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը` խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար: Թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններում բացահայտ ֆավորիտը ՀՀԿ-ն է` իր […]

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն` միասին. հայ երիտասարդները երախտապարտ են Ֆրանսիային /վիդեո/

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հունվարի 24-ի կեսօրին  հայ երիտասարդներն էին հավաքվել: “Միասին” երիտասարդական շարժման, ՀՀԿ երիտթեւի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը եւ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության ներկայացուցիչները ծափահարություններով  շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիային` Սենատի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով: “Մերսի, մերսի, շնորհակալություն”  բացականչությունների  ներքո դեսպանատնից դուրս եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ու միացավ միջոցառման մասնակիցներին: Ֆրանսիայի դեսպանի […]

Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը մասնաճյուղ կհիմնի ՀՀ-ում

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` Ռոսսելխոզբանկի պատվիրակությանը` խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են ՀՀ-ում  բանկի ներկայացուցչության հիմնմանն առնչվող հարցեր: Դմիտրի Պատրուշևը նշել է, որ բանկը Ռուսաստանի Դաշնության ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, այդ առումով կա մեծ փորձ, որի կիրառումը  Հայաստանում մեծապես կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում […]

Լոս Անջելեսում հայ երիտասարդ է սպանվել

Լոս Անջելեսում սպանել են 22-ամյա հայազգի Կարապետ Բուլմաջյանին: Երիտասարդը Նորդ Հոլիվուդի բնակիչ է եղել: Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչ Քլեոն Ջոզեֆը հայտնել է, որ իրավապահ մարմինները զանգ են ստացել այն մասին, որ ինչ-որ բնակարանի բնակիչներին սպառնում են: Դեպքի վայր ժամանելուց հետո ոստիկանները կասկածյալ Բուլմաջյանին հրամայել են ցած դնել զենքը, սակայն նա հրաժարվել է, որի հետեւանքով […]

Երեք նախագահների միջև համաձանությունը նշանակում է ստատուս քվոյի պահպանում. Սերգեյ Մինասյան

‘Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքում ձեռք բերված համաձայնությունը նշանակում է ստատուս քվոյի պահպանում, որի հետ ստիպված է համակերպվել Ադրբեջանը’,- ‘Հենարան’ մամուլի ակումբում լրագրողներին ասաց ‘Կովկաս’ ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ Ադրբեջանը ստիպված կլինի նվազեցնել հայ-ադրբեջանական սահմանին իրականացնող միջադեպերը: ‘Միջազգային հանրության համար էականը ոչ այնքան Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի շարունակությունն է, որքան հայ-ադրբեջանական սահմանին […]

Չինացի բժիշկները փրկել են դելֆինի կյանքը /վիդեո/

Չինացի մասնագետները վիրահատել են դելֆինին, որը կուլ էր տվել վոլեյբոլի գնդակը: Այն հայտնվել է կենդանու մարսղական համակարգում, երբ նա խաղալիս է եղել դելֆինարիայի իր ավազանում: Միջադեպը տեղի է ունեցել անցյալ չորեքշաբթի, գնդակը գրեթե մեկ շաբաթ մնացել է Ցզյան Բո մականունով դելֆինի ստամոքսում: Վիրահատությունը ակնկալված 30 րոպեի փոխարեն 3 ժամ է տեւացել: Ներկա պահին կենդանու կյանքին […]

Սկանդալային “Wikileaks”-ի հիմնադիրը հաղորադավար կդառնա

“Wikileaks”-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը իրեն կփորձի հեռուստատեսության ոլորտում` որպես հաղորդավար: Հայտնի է, որ Ասսանժի հաղորդումների շարքի թեման  կլինի միջագային հանրության ճակատագիրը: Հաղորդման հյուրերը կլինեն հայտնի քաղաքական դեմքեր եւ հասարակական գործիչներ: Ջուլիան Ասսանժի հեղինակած հաղորդման պրեմիերան հավանաբար կլինի 2012-ի մարտի կեսերից եւ կտեւի 30 րոպե: Ողջ աշխարհում շուրջ 600 միլիոն մարդ հնարավորություն կունենա դիտել նոր հաղորդաշարը: […]

Իրանը մեղադրանքներ է ուղղել ԱՄՆ-ին

Իրանը հայտարարել է, որ Եվրամիության` նավթի արտահանման վրա արգելք դնելու որոշումը անարդար է համարել եւ նշել, որ այն ձախողման է ենթարկվելու, հայտնում ` “BBC”-ն: Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մահմանպարաստը կարծիք է հայտնել, որ Եվրամիության քայլերը չեն խանգարում Իրանին պաշտպանել իր իրավունքները: “Եվրոպական ներկայացուցիչները եւ այլ երկրները, որոնք գտնվում են  ԱՄՆ-ի դիվանագիտական ճնշման տակ, հարկ է, […]

Սոչիի հայտարարությունը պրեսինգ է Ադրբեջանի վրա. Էդուարդ Շարմազանով

ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների կողմից երեկ Սոչիում ընդունված հայտարարարությունը համահունչ է հայկական կողմերի` ՀՀ եւ Արցախի հանրապետության դիրքրորշմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտել է, որ հայկական կողմերը մշտապես խոսել են խաղաղ կարգավորման մասին: “Հայտարարության մեջ արձանագրվեց , որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ […]

Ֆրանսիայի սենատի որոշումը Հայաստանի ճկուն, ճիշտ եւ հայամետ քաղաքականության արդյունքն է. ԱԺ փոխխոսնակ

ՀՀԿ խոոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը շնորհակալութուն հայտնեց Ֆրանսիային` երեկ Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունելու համար: Շարմազանովը շեշտեց, որ Ֆրանսիան ապացուցեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին եւ իր որոշմամբ եւս մեկ անգամ փաստեց, որ հանցագործության ժխտումը նույնքան մեծ հանցագործություն է, որքան ցեղասպանության իրականցումը: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Ֆրանսիայի սենատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ