20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Երեւանի փողոցները մաքրվում են

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետեւանքները վերացնելու, փողոցներւմ անխափան երթեւեկությունն ապահովելու նպատակով՝  հունվարի 23–ի երեկոյան ժամերից սկսած եւ անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների  համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթեւեկությունն ապահովելու համար: Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 194,2 տ տեխնիկական աղ եւ […]

Սենատի ընդունած օրինագիծը մեծ նշանակություն է ունենալու ԵՄ քաղաքական դաշտում. քաղաքագետ

‘’Կովկաս’’ ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր “Հենարան” ակումբում անդրադարձավ երեկ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Նրա խոսքով` այդ օրինագծի ընդունումը ոչ այնքան կապ ուներ ֆրանսահայ համայնքի, որքան ֆրանսիական պահպանողական  հասարակության հակաիսլամիստական տրամադրության հետ: “Իրավական առումով այս ակտով Ֆրանսիայի եւ Եվրոպայի քաղաքական եւ իրավական դաշտում նույն հարթության վրա են դրվում Հայոց […]

Անկարայի անհույս ճիգերը /վիդեո/

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը  ֆրանսիական Սենատի կողմից առաջ է բերել թուրքական իշխանությունների զայրույթը, գրում է “Independent”-ը: Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել Ֆրանսիայի դեմ ուղղված մեղադրական հայտարարությամբ. “Ֆրանսիան իր անպատասխանատու որոշումով խախտեց միջազգային իրավունքը: Մենք այլեւս չենք երկմտի կատարել այն քայլերը, որոնք նախօրոք էինք ծրագրել”: Թուրքական հեռուստաալիքներն անդադար ցուցադրել են Սենատի քննարկումը: Թուրք մասնագետները […]

Մենք երախտապարտ ենք Ֆրանսիայի ժողովրդին եւ իշխանություններին. ՆԺԿ

 “Նոր Ժամանակներ” Կուսակցության Վարչությունը իր և բազմահազար կուսակցականների անունից երախտագիտությամբ արձանագրում է, որ 2012 թվականի հունվարի 24-ին` ի դեմս Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, Ֆրանսիան և ֆրանսիայի ժողովուրդը որպես պատմական իրողություն փաստեցին, որ քաղաքակրթական զարգացումն առավել կարևոր է քան այսրոպեական քաղաքական շահը: Մենք հավատում ենք, որ Հայ Ժողովրդին բարեկամ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական մարմնի բացառիկ առաքինի վերաբերմունքը 1915 […]

ՀՀԿ եւ ԲՀԿ “անհամաձայնության” գինը

Կոալիցիոն գործընկերներ` իշխող ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այս փուլում բուռն քննարկում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորական մանդատների հարցը: Այս մասին տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները: Նկատենք, որ գործող խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ն 8 մանդատ ունի: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ “անհամաձայնությունը” եւս մեկ-երկու մանդատի շուրջ է, ինչը ՀՀԿ-ն չի պատրաստվում զիջել: Չի բացառվում, որ առաջիկայում կոալիցիոն գործընկերները նիստ կհրավիրեն, որի […]

Ս. Լավրովն անդրադարձել է Սոչիի հանդիպմանը /վիդեո/

Հունվարի 23-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության եկան ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի արագացման շուրջ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր մեկնաբանությունն է արել հանդիպման արդյունքի վերաբերյալ, հաղորդում է “РИА Новости”-ն: “Կողմերը գիտակցում են, որ հետագա առաջընթացի համար, ինչը, բնականաբար, անհրաժեշտ է, պետք է հետ կանգնել ծայրահեղական դիրքորոշումներից: Նրանք համաձայնել […]

Որսի գնացեք Տանզանիա. Գեղամյանը` Քոչարյանին. Առավոտ

“Հրապարակումների շարքը, որով հեղեղված է պարոն Քոչարյանին սատարող էլեկտրոնային կայքը, գալիս է ապացուցելու այն, որ Քոչարյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել”,-“Առավոտ” օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ըստ վերջինիս, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ծանր կացության մեջ լինելը պայմանավորված է նրանով, որ նա զրկվեց իր “գրեթե եզակի” […]

Թուրքիան դեռ երկար կհիշի 2012-ի հունվարը /վիդեո/

Հունվարի 23-ը հայոց պատմագրության մեջ դարձավ բեկումնային օր` Ֆրանսիայի Սենատը ձայների զգալի մեծամասնությամբ` 127 կողմ, 86` դեմ, հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին` չնայած Թուրքիայի բուռն արձագանքին եւ Անկարայից տեղացող տեւական սպառնալիքներին: Ինչպես տեղեկացնում է “CNN”-ը, Սենատի քվեարկության արդյունքը ուղարկվելու է նախագահ Սարկոզիին, ով արդեն նշել է, որ կստորագրի այն: Նկատենք, որ Թուրքիայի եւ […]

Վարդուհու հետ հեռացել են եւս երկու հոգի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր  Henaran.am-ը, “Ա-Թիվի”   հեռուստատեսության “Փաստ” լրատվականի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանի հետ հեռուստաընկերության տնօրինությունը նպատակահարմար չի գտել կնքելու նոր աշխատանքային պայմանագիր: Վարդուհի Սիմոնյանը դեռ շարունակում է գործազուրկ մնալ: Մեր ունեցած տեղեկություններով, նրան շուտով հեռուստաընկերություններից մեկում գործ է առաջարկվելու: “ Դեռ չգիտեմ, ես միայն գիտեմ, որ առայժմ հանգստանում, հենց նորից եղավ կասեմ”,-ասաց Վարդուհին: […]

Սասունը չընտրվելու դեպքում ՀԱԿ-ին պահանջ կներկայացնի. Իրատես de facto.

Հայաստանյան ներքաղաքական ‘’թոփը’’, համամասնականից հետո, Հրազդանի ընտրություններն են: ՀԱԿ-ը ‘’որոնման մեջ է’’ թե Հրազդանի, թե համամասնականի, թե մեծամասնականի առումով: Ըստ թերթի աղբյուրների` ‘’Հանրապետություն’’ կուսակցության լիդեր Արամ Սարգսյանը ոչ մի ցանկություն չունի մաս կազմելու այդ ցուցակի, կուսակցությունից ցուցակ է ‘’ուղարկվելու’’ Ռաֆիկ Մկրտչյանը, ինչն արդեն շատ բան, եթե ոչ` ամեն ինչ է ասում: Մյուս կողմից էլ, օրերս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ