Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը
Իզուր են տղամարդիկ մեծ գումարներ վատնում գայթակղության նոր մեթոդներ գտնելու եւ թանկ նվերներ գնելու վրա: Պարզվում է, որ դասական մեթոդները դեռեւս գործում են:
Սիրո կրքոտ գիշեր կարող են ապահովել ռոմանտիկ երեկոն, մեկ գավաթ գինին եւ ականջին շշնջալը: “Yahoo! Shine” կանանց ամսագիրը հարցում է անցակացրել հազարվոր սեռապես ակտիվ մարդկանց շրջանում` պարզելու նրանց ինտիմ սովորությունները եւ նախընտրությունները:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ կանանց եւ տղամարդկանց մեծ մասը համաձայնել են, որ մեկ շիշ գինին “իր գործն անում է”, այն է` զուգընկերներին ավելի զգայուն է դարձնում: Կանանց 42 տոկոսը խոստովանել է, որ “ես սիրում եմ քեզ” բառերը գերբնական ազդեցություն են ունենում իրենց վրա եւ ստիպում են իրենց սրտերին ավելի արագ բաբախել:
Հետաքրքիր փաստ են արձանագրել հարցվածների մեծ մասը` ժամադրությունից անկողին ճանապարհը հաշված րոպեներ է տեւում: Այսինքն, եթե ռոմանտիկ ընթրիքն ընթացել է բոլոր կանոններով` գինի, խոստովանություններ, հիմնականում բոլոր դեպքերում մեկ ժամից քիչ է պահանջվում երկուսով մեկ անկողնում հայտնվելու համար:
Ի դեպ, տղամարդիկ կարծում են, որ “նախաբանից” մինչեւ օրգազմի հասնելը պետք է տեւի միջինում 45 րոպե, իսկ կանայք` 39, ինչն ամբողջությամբ հակասում է այն կարծիքին, թե կանանց ավելի շատ ժամանակ է հարկավոր սիրախաղն ավարտին հասցնելու համար: