15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արման Սահակյանը` Շիրակի մարզպե՞տ

Henaran.am-ի տեղեկություններով, թիվ 34 ընտրատարածքում պատգմավորի թեկնածու առաջադրված, հանրապետական, “Սովռանո” ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանին հնարավոր է առաջարկվի Շիրակի մարզպետի պաշտոնը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում հաղթեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը:

Շիրակի մարզում, ըստ փորձագետների, ՀՀԿ-ն պիտի ամրապնդի իր դիրքերը:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում լուրեր էին շրջանառվում, թե իբր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ներքին կարգով աջակցում է ԲՀԿ-ական թեկնածուներին: Մարզպետը դա հերքել էր:

Շիրակի մարզպետը այս օրերին արձակուրդի մեջ  է: Լուրը փորձեցինք ճշտել Արման Սահակյանից: “Կներեք, ես ոչ մի լրատվամիջոցի հետ այդ թեմայով չեմ խոսում: Ներող”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ