18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Խաչիկ Հարությունյանը` սոցապնախարա՞ր


Henaran.am-ին հասած տեղեկություններով, ապագա կառավարության կազմում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի համար համառորեն շրջանառվում է ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանի թեկնածությունը:

“Նման բան չկա: Ես պատգամավոր եմ, ի՞նչ գործադիր”,-մեկնաբանելով այս տեղեկությունը` Henaran.am-ին ասել է Խաչիկ Հարությունյանը:  Դիտարկմանը, թե նման հեռանկար չի՞ տեսնում, Խաչիկ Հարությունյանը պատասխանել է.” Ի՞նչ հեռանկար, երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ: Կարճաժամկետ` չեմ տեսնում, երկարաժամկետ` չգիտես ով որտեղ կհայտնվի” :

Խաչիկ Հարությունյանն ասել է, որ եթե խոսքն այս պահի մասին է , այդ հարցը չի քննարկվում: Henaran.am-ի ճշտող հարցին, թե ԱԺ ՕԵԿ խմբակցությունից գործադիրում նախարարական պորտֆել ստանալով պայմանավորված` մանդատից հրաժարվողներ կլինե՞ն, Խաչիկ Հարությունյանը պատասխանել է.”Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Առաջիկայում, երբ կառավարությունը կձեւավորվի, կերեւա”:

Հիշեցնենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը նախկինում տնօրինում էր ԲՀԿ-ն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ