14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան թե՞ Արմեն Գեւորգյան. Իրատես de facto

Ո՞վ է լինելու Հայաստանի ապագա վարչապետը: Հարցնում է “իրատես de facto”-ն եւ փորձում վերլուծել ստեղծված իրավիճակը: Թերթի տեսակետով,  ընտրությունների ողջ ինտրիգը հենց սա է: Կոնֆիգուրացիաները հետեւյալք են. ա) ստատուս-քվոյի պահպանում: Սա նշանակում է` վարչապետ է մնում Տիգրան Սարգսյանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ ընտրությունները պետք է լինեն բավականին բարձր մակարդակով, ինչպես խոստացել է […]

Բարեւ, ես Նիկոլն եմ. Հրապարակ

“Հրապարակ”-ը նկատում է, որ գորշ, միապաղաղ քարոզարշավի ժամանակ “Հայկական ժամանակ” թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը որ միայն էկրանից ու հարթակից է հստակ խոսում, այլեւ նոր որակի քարոզչություն է իրականացնում: Նա նախ իր ընտրողներին հասցե առ հասցե նամակներ հղեց, որտեղ մատչելի բացատրում էր, թե ինչու է խնդրում նրանց  քվեն: “Իսկ այժմ էլ ընտրատարածքի բոլոր բնակինչերն այս օրերին […]

Փնտրվում են ՕԵԿ-ական խնամի-բաջանաղ. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, Լոռու մարզկենտրոնից 2 կմ հեռու գտնվող Գուգարք գյուղի բնակիչներն արդեն քանի օր է  ՕԵԿ-ական ծանոթ-բարեկամ են փնտրում` որպես ընտրակաշառք հեռախոս ստանալու համար: Գյուղացիները, խնամի-բաջանաղների միջոցով պարզել են, որ հեռախոսի գինը 25 հազար դրամի սահմաններում է: Գուգարքի 3 փողոցներում 12 ընտանիքներ գրանցելուց հետո է միայն պարզ դարձել, որ ՕԵԿ-ը անկախ ընտանիքի անդամների թվից` […]

361 ՀԿ` ՀՀԿ-ին

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը աջակցելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու մասին  հայտարարությամբ են հանդես եկել 361 հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր ժամանակահատվածներում պարբերաբար համագործակցել են ՀՀԿ-ի հետ: Վերջիններս ներկայացնում են հաշմանդամների, կրթամշակութային, սպորտի, սոցիալական, ազգային փոքրամասնությունների, գյուղատնտեսական, ռազմահայրենասիրական, փախստականների  և այլ ոլորտների բազմահազար շահառուների հետաքրքրություններն ու նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրները: ՀՀԿ-ին իրենց վստահությունը հայտնելու նպատակով հրավիրված համաժողովում՝ […]

“Մի մոռացեք, ավարտական դասարաններում 18-ամյա աշակերտներ կան”. ուսուցչուհին պարպեց սրտի խոսքը

“Տղա ջան, լրագրո՞ղ ես”,-Գառնիում ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հարցրեց մի տիկին: Դրական պատասխան ստանալուց հետո նա խնդրեց ընդամենը երեք րոպե լսել իրեն: “Նախ ասեմ, չեմ ներկայանալու, միայն ասեմ, որ 32 տարի  մանկավարժ եմ աշխատում, ուղղակի միշտ արդեն մի քանի օր է ուզում եմ մեկին ասել չի ստացվում”,-ասաց մանկավարժ տիկինը: Նրան զարմացրել էր քաղաքական որոշ ուժերի […]

ՀԱԿ-ը սատարում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

Երեկ Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների խմբի վրա ոստիկանության կողմից տեղի է ունեցել ապօրինի հարձակում, ուժի գործադրում, որի հետեւանքով կան մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Ակտիվիստների այս նախաձեռնությունն իր հաստատակամությամբ, տեւականությամբ եւ գրանցած հաջողություններով, որպես քաղաքացիական հասարակության կառուցման հերթական մի աղյուս, կարող էր դառնալ օրինակելի, ինչը եւ սպառեց վարչախմբի համբերությունը։ Իշխող վարչախմբի համար ամենավտանգավոր բանը հենց քաղաքացիական […]

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Շուրջ 3 հազար ֆրանսուհիների շրջանում կատարած հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանք հիմնականում չեն ամաչում խոսել ինտիմ կյանքի մասին, ինչպես նաեւ հաճույք ստանալ դրանից: Սակայն այդ ամենով հանդերձ միշտ չէ, որ նրանց հաջողվում է օրգազմ ապրել: Հարցվածների մոտ 74 տոկոսը խոստովանել է, որ սեքսուալ ցանկություն է զգում եւ հաճույք ստանում ինտիմ քնքշանքներից, սակայն միայն 16 […]

Մեքսիկուհին ծննդաբերության նոր ռեկորդ կսահմանի

Մեքսիկուհի Կարլա-Վանեսսա Պերեսը պատրաստվում է միանգամից լույս աշխարհ բերել 9 երեխա` 6 աղջիկ եւ 3 տղա: Կինը կծննդաբերի մայիսի 20-ին: Պերեսը, ում տարիքը չի հաղորդվում, երկար ժամանակ բուժվել է անպտղությունից, արդյունքում` նման անոմալիա  է տեղի ունեցել: Ներկա պահին նա գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ: Տեղի հեուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նա հայտնել է, որ դեռեւս […]

Նախօրեին կախված 15-ամյա Էմմայի համակարգչում 666 թվանշաններով եւ տարօրինակ գրություններ են գտել

Ապրիլի 22-ին  Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում սոսկալի ինքնասպանություն էր կատարվել. 15-ամյա Էմմային գտան տանը` կախված: Նրան ճանաչողները ասում էին, որ 9-րդ դասարանում սովորող Էմման գերազանց սովորող աշակերտ էր, խելացի ու հանգիստ վարքագծով, նպատակ ուներ ընդունվել բժշկական ինստիտուտ, եւ հայտնի չէր աղջկա ինքնասպանության պատճառը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, […]

Հանրապետականի ղեկավարը հավատում է իր ուժերին, որ Հայաստանը դրախտավայր կդարձնի

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում լինելով Կոտայքի մարզի մի քանի համայնքներում` օրվա վերջին հանդիպեց Ավան վարչական շրջանի ընտրողների հետ: Մի քանի օր է մնացել ընտրություններին: ՀՀԿ առաջնորդի խոսքով`  եթե ոչ բոլորը, ապա շատերը լրջորեն մտածել են, թե ում են ընտրելու եւ մտքում արդեն քվեարկել նե նրանց օգտին. “Բայց ՀՀԿ-ն շարունակում է քարոզարշավը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ