10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

ԼՂՀ նախագահի պաշտոնի համար հավակնում են առայժմ չորս թեկնածու

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնի համար հավակնում են արդեն 4 թեկնածու: ԼՂՀ-ի ԿԸՀ-ում հայտնվել են անկուսակցական, գործազուրկ 65-ամյա Վալերի Խաչատրյանի փաստաթղթերը: ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն այս տարվա հուլիսի 19-ին: Իրենց թեկնածությունն են առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախյան հերոս, ԱԺ պատգամավոր, ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը, Ագրարային համալսարանի ղարաբաղյան մասնաճյուղի փոխռեկտոր Արկադի Սողոմոնյանը: […]

ՀՀ նախագահը ԶԼՄ-ների կողմից ամենամեջբերվող քաղաքական գործիչն է

ՀՀ նախագահը ԶԼՄ-ների կողմից ամենամեջբերվող քաղաքական գործիչն է ըստ Mediagid-ի ապրիլյան վարկանիշի: “All Media” ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը: MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք […]

Կրկնակի ահաբեկչություն Դաղստանում. զոհեր եւ վիրավորներ կան /վիդեո/

Մայիսի 3-ի երեկոյան Դաղստանի մայրաքաղաքում 2 պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է “МК.ru”-ն: Մախաչկալա-Աստրախան ավտոճանապարհի վրա ոստիկանները կանգնեցրել են “ВАЗ” մակնիշի մեքենան` փաստաթղթերն ստուգելու նպատակով: Ավտոմեքենայի կանգնելու պահին անհայտ անձը գործարկել է պայթուցիկ սարքը: 15 րոպեից, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը եւ ԱԻՎ-ի փրկարարները, ինչպես նաեւ հավաքվել են անցորդները, տեղի է ունեցել 2-րդ պայթյունը: […]

‘Մենք այդքան շատ չենք, որ թույլ տանք ամեն մի ընտրության ժամանակ մարդկանց թշնամացնել’.Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ: Նշելով, որ ավարտին է մոտենում Ազգային ժողովի ընտրությունների համար օրենքով նախատեսված քարոզարշավի շրջանը՝ Հանրապետական կուսակցության նախագահը Հայաստանի բոլոր մարզեր, բազմաթիվ գյուղական ու քաղաքային համայնքներ այցելություններից հետո իր եզրահանգումներն է ներկայացրել: ‘Առաջինը, մենք՝ բոլորս միասին, մեր ողջ ժողովրդով հանդերձ, […]

Սերժ Սարգսյանը կպատասխանի. ուղիղ միացումը` Henaran.am-ում

Այսօր երեկոյան ժամը 18-ին, Հանրապետության հրապարակում կկայանա  ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության վերջին եւ գլխավոր հանրահավաքը: Այն ինչպես նախապես տեղեկացրել էր Henaran.am-ը աննախադեպ է լինելու: ՀՀԿ համակիրներին ողջունելու են նաեւ հայ էստրադայի աստղերը: Հավաքին նախատեսված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Մեր տեղեկություններով, ՀՀԿ առաջնորդը պատասխանելու է այս օրերին իրենց հասցեին հնչած քննադատություններին եւ անդրադառնալով նաեւ մեկնաբանություններին: […]

Տաղավարների ապամոնտաժումով վեճը չի հանգուցալուծվել

Այսօր Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Մենք շնորհավորում ենք Երեւանի հանրությանը Մաշտոցի այգին համայնքին վերադարձնելու առիթով։ Համոզված ենք, որ կանաչապատ եւ գեղեցիկ Երեւանը կարեւոր նախադրյալներից մեկն է մեր երեխաների երջանիկ մանկության համար։ Հաջորդ սերունդների առջեւ բոլորիս պարտականությունն է՝ պատասխանատվությամբ վերաբերվել համայնքային սեփականությանը: Մենք ողջունում ենք […]

ԿԸՀ ներկայացված 200 դիմում-բողոքներից 180-ը մեկ մարդու կողմից Է ներկայացվել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դրական գնահատեց 6 կուսակցությունների պատրաստակամությունը` տեսաձայնագրել քվեարկության ընթացքը ընտրատեղամասերում: Հիշեցնենք,  ”Բարգավաճ Հայաստան”, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, ”Օրինաց Երկիր” կուսակցությունները հայտարարել են այդ մասին, այսօր նրանց միացել է “Ժառանգությունը” : ‘’Հարկ է նկատել, որ Ընտրական օրենսգիրքը սահմանել է կանոն, ըստ որի ԶԼՄ-ների ներկայացուցիչները, […]

Բնապահպանները Տարոն Մարգարյանին “նվեր” մատուցեցին /վիդեո/

Շուրջ 80 օր Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարների ապամոնտաժման համար պայքարող բնապահպան ակտիվիստներն այսօր “Եկա տեսա “սիրուն” չէր ”, “Գրպանումս սահմանադրություն կա” ցուցապաստառներով երթ անցկացրեցին Մաշտոցի պուրակից դեպի Երևանի քաղաքապետարան`քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց խորհրդանշական նվերը փոխանցելու համար:  Նվերը ՀՀ Սահմանադրությունն էր: Բնապահպան ակտիվիստներից Գոռ Հակոբյանը հայտարարեց, որ Մաշտոցի պուրակից կրպակների ապամոնտաժումով  չի ավարտվում բնապահպանների բողոքի ակցիան, վերջիններս […]

Նախընտրական գործընթացները հանդարտ են. միջազգային դիտորդներ

ICES-ընտրական համակարգի միջազգային դիտորդական կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը լրագրողների  հետ հանդիպմանը նշեց, որ ընդհանուր առմամբ նախընտրական գործընթացները հանգիստ են ընթանում եւ հույս կա, որ նույն իրավիճակը կգրանցվի նաեւ ընտրության օրը ու հետընտրական փուլում: Ինչ վերաբերում է համամասնական-մեծամասնական ընտրակարգերին, ապա փորձագետի կարծիքով, այս փուլում Հայաստանում նպատակահարմար է երկու համակարգերի կիրառությունը: ան համակարգերի արդյունավետությանը՝ Ա. […]

Հացադուլի նստած քաղաքացին դիմել է օմբուդսմենին

Մարտի մեկի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, որը նաեւ Մաշտոցի այգու ապամոնտաժողների խմբից էր, ապրլի 3-ի լույս 4-ի գիշերն անց է կացրել  ԿԸՀ-ի առջեւ գտնվող փոքրիկ հրապարակի նստարաններից մեկին: Հիշեցնենք, որ նա երեկ հայտարարեց, որ մեկշաբաթյա հացադուլի է նստել: Արտավազդ Վարդանյանն այս քայլով բոյկոտում է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ իշխանափոխություն իրականացնելու այլընտրանքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ