08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

320 միլիոն խմ ջուր բաց թողնելու որոշումը հանձնաժողովինը չէ. Ինգա Զարաֆյան

Էկոլոգիական Հասարակական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանն այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՛՛Սեւանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին՛՛ ՀՀ կառավարության որոշման մասին, վերջինի  պատճառի հավանական տարբերակ համարեց ձկնաբուծական ընկերությունների գործոնը: Նույն վարկածն առաջ քաշեց նաե՛՛Էկոլուր՛՛ ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը՝ նշելով, որ արտեզյան ջրերը չեն բավականացնում, իսկ ձկնաբուծական ընկերություններին ջուր շատ է հարկավոր, եւ  հնարավոր է՝  դա է պատճառը, որ այդքան ջուր է բաց թողնվելու:

Փորձագետները նշեցին, որ  Սեւանի շուրջ բազմաթիվ օբյեկտներ, առանձնատներ կան: Սիլվա Ադամյանի  կարծիքով՝ կա մի ներքին որոշում, ըստ որի՝ դրանք չպետք է գնան ջրի տակ: ՛՛Տեսնելով, որ ջրի մակարդակը բարձրանում է, շարունակում են կառուցապատել՛՛,-տեղեկացրեց Ինգա Զարաֆյանը՛՛:

՛Ով կարող է ճնշում գործադրել նախագահին կից Սեւանի հանձնաժողովի վրա հարցին Ինգա Զարաֆյանը պատասխանեց, որ տարբեր ճնշումներ կարող են գործադրվել, սակայն 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու որոշումն այդ հանձնաժողովի որոշումը չէ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ