Կողմ` 75, դեմ`47. կառավարության ծրագիրն ընդունվեց
Կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում մոտեցավ ավարտին: ԱԺ խմբակցություններն իրենց դիրքորոշումն արդեն ներկայացրել են: ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ , ՀԱԿ եւ եւ“Ժառանգություն” խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:
Ելույթ ունեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը, որոնք, բնականաբար, սատարում են կառավարության ծրագրին: Քիչ առաջ իր եզրափակիչ ելույթն ավարտեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Եզրափակիչ ելույթից հետո կառավարության գործունեության ծրագիրը քվեարկության դրվեց:
Կողմ՝ 75, դեմ 47, ձեռնպահ` 1 ձայների հարաբերակցությամբ կառավարության ծրագիրը հաստատվեց: Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կառավարությանը եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց: Դահլիճը ծափահարություններով ընդունեց այս հայտարարությունը:
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հինգերորդ գումարման ԱԺ հերթական նստաշրջանի ավարտի մասին: