ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի հետ
 
                        Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































