25 Օգոստոսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

ՀՀԿ-ն գործադրի նիստ է հրավիրել, որին կհաջորդի խորհրդի նիստը

Քիչ անց ՀՀԿ գրասենյակում կմեկնարկի ՀՀԿ գործադրի նիստը: Նիստից հետո կկայանա խորհրդի նիստը, որտեղ, մեր տեղեկություններով` կհրապարակվի ՀՀԿ համամասնական ցուցակը: Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակը ավելի վաղ Henaran.am-ին ասել էր, որ  մարտի 18-ին կհրապարակվի ՀՀԿ ցուցակը:

Րաֆֆին ու Խաչիկը միացան. հայտնի է “Ժառանգության” եւ Ազատ դեմոկրատներ”-ի ցուցակը

“Ժառանգություն”  կուսակցության խորհուրդն այսօր` մարտի 18-ին կայացած նիստում հաստատել է կուսակցության մեծամասնական եւ համամասնական ցուցակները: Վարչության նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրել են տեսակետներ առաջիկայում` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպես եւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության […]

ԺԱԿ-ը սատարելու է ՀՀԿ-ին, որովհետեւ վստահում է

“Ժողովրդավարություն եւ աշխատանք” կուսակցությունը կիրակի մարտի 18 -ին կայացած համագումարում որոշել է առաջիկա  խորհրդարանական ընտրություններին սատարել  Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ըստ ԺԱԿ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի,  երկու ուժերի միջեւ վերջին հինգ տարիների ընթացքում ձեւավորվել է փոխմբռնման գործնական մթնոլորտ: “ԺԱԿ-ը վստահում է ՀՀԿ-ին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոստումներին, միաժամանակ պատրաստ է կիսելու այդ խոստումներն […]

“Ժառանգությունը” կքննարկի մինչեւ կեսգիշե՞ր

Այսօր ժամը 12-ից  Henaran.am-ի տեղեկություններով սկսել է  “Ժառանգություն” կուսակցության քաղխորհրդի նիստը: Այն թեժ է լինելու, քանի որ  քննարկվելու է  “Ազատ դեմոկրատներ”-ի հետ ընտրություններին դաշինքով մասնակցության  հարցը, նաեւ “Ժառանգության” համամասնական ցուցակը: Ըստ մեր տեղեկությունների, Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդի անդամներին հորդորել է նախապատրաստված գալ, քանի որ նիստը կարող է մինչեւ կեսգիշեր շարունակվել: Ըստ որոշ տեղեկությունների, անցողիկ տեղերում կարող […]

Երեք ընտրատարածքում առաջադրումներ չկան

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, մեծամասնական ընտրակարգով, մարտի 17-ի դրությամբ առաջադրումներ դեռեւս չկան թիվ 1, 22, 40 ընտրատարածքներում: Առաջադրված բոլոր թեկնածուները տղամարդիկ են: Եւ այսպես. Թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Ալբերտ Սարգսյանը,   Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը/ՀՀԿ/, եւ անկուսակցական Վլադիմիր Կարապետյանը: Թիվ 3-ում` ”Քեթրին” բարեգործական […]

ԲՀԿ-ն փաստեր է ուզում

Henaran.am-ի թղթակիցն այսօր ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ նպատակով են ԲՀԿ ակտիվիստները կամ ԲՀԿ-ի համար աշխատողները /իրենք են այդպես ներկայանում,-խմբ./շրջում  մայրաքաղաքի եւ մարզերի տներով եւ բնակիչներից  փորձում ճշտել, թե ում օգտին են քվեարկելու մայիսի 6-ին: Քաղաքաշինության նախարարն ասել է, որ այդ մասին տեղեկություններ չունի: “Նման խնդիր չունենք, կոնկրետ փաստեր կա՞ն` ներկայացրեք”: […]

Շարմազանովն ասաց, թե երբ կունենանք Ծառուկյանի ուզած Հայաստանը

Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով  “Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթին` ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ ինքը պ-ն Օսկանյանին պարզապես հիշեցնում է, որ նա այլեւս այն իշխանական կուսակցության անդամն է, որը վերջին 5 տարիների ընթացքում քաղաքական պատասխանատվություն է կրել քաղաքական եւ տնտեսական կուրսի համար: Հիշեցնենք, որ Օսկանյանը  խոսել է […]

Թբիլիսիում կայացել է Նալբանդյան-Վաշաձե առանձնազրույց

Մարտի 17-ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Գրիգոլ Վաշաձեն նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների պարբերական հանդիպումները թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական ձեւաչափերով բարի ավանդույթ են դարձել, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր, մշակելու եւ համաձայնեցնելու համագործակցության նոր […]

Գյումրեցիները զարմացել են` ինչ կա Բալասանյանի մտքին … օրվա կադր

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը Գյումրի քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում` Սայաթ-Նովայում գովազդային վահանակ է տեղադրել մոտ 20 օր առաջ: Վահանակը սոցիալական է, պարզապես  “Բալասանյանների ընտանիք հիմնադրամը” հիշեցնում է,  որ պետք է հարգել  մեծերին:  Գյումրեցիները , մեր աղբյուրի փոխանցմամբ, զարամացել են, մտածում են ու չեն հասկանում, թե ինչ է ուզում սրանով ասել պատգամավորության թեկնածու պարոն Բալասանյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ