14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մայրաքաղաքի կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակներ

Մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության եւ միջակայքերի  մասին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  Երեւանի քաղաքապետ Տարոն Մագարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր:

Ինչպես  Henaran.am  -ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, շարունակելով ամենօրյա հսկողությունը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ, աձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաեւ, որ կայացել են Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները:

Քաղաքապետը հանձնարարել է վերանայել հեղեղատարների վիճակը եւ գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքներն ու երկրոդական փողոցները, որտեղ նկատվում են անձրեւաջրերի կուտակումներ:

Զեկուցվել է, որ սահմանված ժամկետից շուտ կավարտվեն մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների բարեկարգման, ներկման եւ լվացման աշխատանքները:

Ավարտական փուլում է նաեւ վարչական շրջաններում ընթացող բակերի բարեկարգման եւ մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Ծրագրի համաձայն բակային տարածքներում կտեղադրվի 74 մանկական խաղ եւ 400 մարզական գույք:

Քամիների ժամանակ ծառերի  հնարավոր տապալումներից խուսափելու նպատակով`  քաղաքապետը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքում առկա չորացած ծառերն ու կատարել սանիտարական էտում:

Ծառերի կրապատման եւ բուժման աշխատանքներն ակտիվացնելու համար հանձնարարվել է այդ աշխատանքներում, ցանկության դեպքում, ներգրավել նաեւ հասարակական կառույցներին:

Մայրաքաղաքի շատրվանների վերագործարկման նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բանակցությունները ներդրողների հետ:

‘Երքաղլույս’ ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ շարունակվում են այգիների եւ պուրակների  տարածքները վարձակալած տնտեսավարողների հետ համատեղ այդ տարածքների գիշերային լուսավորության ապահովման եւ եղած թերությունների վերացման աշխատանքները: Զուգահեռաբար բանակցություններ են ընթանում համապատասխան կառույցների հետ` այգիներում եւ պուրակներում WiFi համակարգի տեղադրման ուղղությամբ:

‘Բնակիչների հանգստի կազմակերպման համար պետք է ապահոված լինեն բոլոր պայմանները: Չլուսավորված այգի, պուրակ կամ բակ մայրաքաղաքում պետք է չունենանք’,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել գույքագրել վարչական շրջանների գիշերային լուսավորման անհրաժեշտություն ունեցող հանգստի բոլոր գոտիները եւ քայլեր ձեռնարկել հնարավորին սեղմ ժամկետում թերությունները վերացնելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ շարունակվում են շենքերի շքամուտքերի վերանորգման աշխատանքները, որոնք իրականացվում են վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում:

Շարունակվում է նաեւ խիստ հսկողությունը մայրաքաղաքի տարածքում տեղադրված նստարանների եւ չուգունից պատրաստված իրերի պահպանման նկատմամբ:

Հաշվի առնելով բնակիչներից ստացված բողոքները թափառող կենդանիների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է առավել հետեւողական լինել եւ մրցույթը շահած ընկերության կողմից ապահովել բնակչության անվտանգությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ