24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի աշխատանքային ծրագիրը հաստատվել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` տասներորդ նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները եւ եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվեց եւ հավանության արժանացավ  ԵՄԽԽ 2012թ. երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը:Այս մասին   Henaran.am -ին հաղորդում են ԱԱԽ մամուլի գրասենյակից:

 

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դրական գնահատեց ՀՀ-ԵՄ համագործակցության ներկայիս մակարդակը: “Բավականին հաջող ընթացք ունի ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը, տնտեսական համագործակցությունը արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում տեղի ունեցող զարգացումները: Դրական առաջընթաց ունենք վիզաների դյուրացման եւ խորը եւ համապարփակ առեւտրի բանակցություններում: ՀՀ-ԵՄ 2012-2013թթ. ծրագրով նախատեսվում են բավականին լուրջ բարեփոխումներ, շուրջ տասը նոր ռազմավարություն եւ յոթ հայեցակարգ, որոնք վերաբերում են ՀՀ ոստիկանության համակարգին, մաքսային  համակարգին, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, տնտեսության եւ նաեւ առանձին ոլորտներին եւ ենթակառուցվածքներին”,- ընդգծել է Արթուր Բաղդասարյանը: ԱԱԽ քարտուղարը նաեւ տեղեկացրել է, որ   առաջիկայում ԱԱԽ նիստում կքննարկվի  ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, որը մշակվել է ԵՄ խորհրդատուների ներգրավվածությամբ եւ կարեւորել է այլընտրանքային պատիժների մշակման ռազմավարությունը եւ Հայաստանում պրոբացիոն ծառայության հիմնումը:

 

ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, դրական գնահատելով ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը, վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի հետ տնտեսական ինտեգրման եւ այլ ոլորտներում հետագա փոխգործակցության խորացման գործընթացում:

 

Նիստի ընթացքում Խորհուրդը հաստատեց 2012թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը, որով նախատեսվում է օժանդակություն եւ քաղաքականության հարցերով խորհրդատվություն տրամադրել պետական կառավարման, արդարադատության, ազատության եւ անվտանգության, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտներում: Ի լրումն, ԵՄ խորհրդատուները կշարունակեն ակտիվորեն ներգրավվել ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի բանակցային գործընթացում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ