26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ընտրարշավի ընթացքում քիթ ջարդելը անձնական բնո՞ւյթ է կրում. Առավոտ

Թերթի թղթակիցը օրերս Արթիկում քարոզարշավի եկած դաշնակցական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանին հարցերլ է, թե ինչ գնահատական կտա քարոզարշավին, իրենց ծեծելու փորձ երբեւէ արե՞լ են, ինչպես Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարձակվեցին ՀԱԿ ակտիվիստների վրա, նույնիսկ ջարդեցին Բաբկեն Գարոյանի քիթը: “Այո, նման որոշ դեպքեր կան, բայց ասեմ ձեզ` որքան  որ առնչվում եմ տեղամասերի հետ, այնուամենայնիվ, խանգարիչ հանգամանք չկա, դա […]

Լեւոնը չի ներում Սերժին` իր հետ չխաղալու համար. Irates de facto

Հոդվածագիրը վերլուծելով ՀԱԿ-ի ընտրական նկրտումները, փորձում է հասկանալ, թե ինչ մոտիվացմամբ է շարժվում իր քաղաքական պիկին հրաժեշտ տված ՀԱԿ-ն ու մասնավորապես նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանը: “Լեւոնը ներելով չի ներում Սերժին, ով չուզեց խաղալ իր հետ, սկսեց երկխոսել, ապա տեսավ, որ ՀԱԿ-ն ամեն բան “ուրիշ տեղ” է տանում, ասաց` գնացեք, որտներդ ուզածի չափ նստեք Ազատության հրապարակում ու […]

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Աֆղանստանին նվիրված՝ ՆԱՏՕ-ի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը

Հայաստանը կշարունակի օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատմանը: Ապրիլի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած` Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը […]

Ծառուկյանը խոստացել է կտրել ականջները

Թերթի տեղեկություններով` օրերս Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին` Բենզին Ռուբոյին: Նա ասել է, որ ինքը Բենզին Ռուբոյին ամենախիստ ձևով է պատժելու: “Ականջները կտրելու եմ”,-հայտարարել է նա: Ծառուկյանը ասել է նաև, որ երբ Մասումյանը ԲՀԿ-ական է եղել, իրենից մի անգամ 30 հազար, մի անգամ էլ 50 հազար դոլար է խնդրել` առողջական […]

Ոստիկաններն ակտավորել են ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանին. Ժամանակ

Թերթը գրում է, որ երեկ, ժամը 09,30-ին ոստիկաններն այցելել են ՌԱՀՀԿ ղեկավար, Մաշտոցի պուրակի ապամոնտաժող կրպակներից առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանին`պատճառաբանությամբ, որ ապրիլի 15-ին պուրակում իրականացված գործողությունների ժամանակ բազրիքն անցել է, որի համար ցանկացել են ակտավորել: “Ասացի` ինչո՞ւ չեք ակտավորել տեղում, պատասխանեցին, որ իրենք այսպես էլ իրավունք ունեն ակտավորելու”,- թերթին ասել է Մանվել Սարգսյանը: Հարցին` […]

Կորոշվի արդյոք նոր վարչապետի հարցը. Ավանգարդ

Թերթը նկատում է, որ ընտրությունների բուռն շրջանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաճախակի դարձած արտասահմանյան ուղևորությունները սկսել են հետաքրքրել շատերին: Դեռ վերջերս նա մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, իսկ ահա այս պահին գտնվում է Մոսկվայում: Իհարկե, տարօրինակ չի կարող համարվել, որ Հայաստանի “ամենաերիտասարդ թոշակառուն”, ով, փառք Աստծո, հսկայական ֆինանսական միջոցներ ունի, արտասահմանյան ուղևորությունների է մեկնում: Ըստ […]

Բրյուսովի համալսարանը գնորդ ունի՞

Թերթը հղում անելով  “որոշ խոսակցություններին”, գրում է, որ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, և հենց նա էլ բորբոքում է Աշոտյան-Զոլյան հակամարտությունը: Թերթի տեղեկություններով Բրյուսովի անվան համալսարանի շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքը հյուրանոց դարձնել:

ՀՀԿ-ն խաղի կանոններ է ամրագրել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր`ապրիլի 19-ին, գումարել է գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին  հայտնեց, որ նիստում քննարկվել են քաղաքական քարոզարշավի հետ կապված հարցեր: Մասնավորպես գործադիր մարմինը միաձայն որոշել է. 1-ին. ընդունել  ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնները: Կանոնակարգը առաջարկել է ՀՀԿ գործադիր […]

Հանրապետականները հրաժարվում են ՀԱԿ-ի հետ բանավիճելուց. Կոնգրեսի հայտարարությունը

Ժողովրդավարական ընտրություններն առաջին հերթին բնորոշվում են մասնակից քաղաքական ուժերի հրապարակային բանավեճերով՝ դեբատներով։ Դրանց շնորհիվ է նաեւ, որ հասարակությունը կողմնորոշվում է, թե հաջորդ ընտրաշրջանի համար ում վստահի իշխանությունը։ Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամենաբնորոշ գծերից մեկն այն է, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ բոլոր մակարդակներում  հրաժարվում են “Հայ Ազգային Կոնգրեսի” ներկայացուցիչների հետ որեւէ հրապարակային բանավեճից։ […]

“Ժառանգության” շտաբի շտապ հաղորդագրությունը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբին “Ժառանգության” միանալ-չմիանալու հարցը որոշ շրջանակներում շարունակում է մտացածին շահարկումների եւ տարբեր քաղաքական գործիչների տարատեսակ մասնավոր զրույցների նենգափոխման եւ դրա հիման վրա արված մեկնաբանությունների առիթ տալ, ինչը մենք համարում ենք «Ժառանգությանը» անպտուղ խոսակցությունների հորձանուտը ներքաշելու փորձ: “Ժառանգության” նախընտրական շտաբը վերահաստատում է իր կողմից ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ապրիլի 12-ին արված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ