19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Սպանության պատճառը ավտոմեքենայի ազդանշանն էր

Henaran.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ Ավանում կատարված սպանությունից: Հիշեցնենք, որ ծեծկռտուքի հետեւանքով մահացել է թիվ 5 երթուղային տաքսու վարորդներից մեկը: Մեր ունեցած տեղեկություններով` հանքային ջուր առաքող մեքենաներից մեկի վարորդը ազդանշան է տվել երթուղայինի վարորդին, որին դա դուր չի եկել: Վիճաբանության արդյունքում վերջինս ծեծել է առաքիչ-վարորդին, որին էլ հետեւել է մեծ “ռազբոյ”: Առաքիչ վարորդի ընկերները, […]

Պայթյուն “Մարիաննա”-ի կաթսայատանը. մեկ հոգի ծայրահեղ ծանր է

Այսօր` հունիսի 7-ի առավոտյան, ժամը 8:35-ին պայթյուն է տեղի ունեցել Հաղթանակ թաղամասում` “Մարիաննա” կաթնամթերքի կաթսայատանը: Մեկ հոգի` 1957թ. ծնված Է. Ղազարյանը  ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է “Մալաթիա” բժշկական կենտրոն:

Անպատասխան չենք թողելու մեր քաղաքացիների, պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որևէ գործողություն

Պատասխանելով վերջին օրերին սահմանային միջադեպերի վերաբերյալ panorama.am-ի թղթակցի`  հարցին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը: Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր […]

Ցմահ բանտարկության ենթարկված Մուբարաքը հրաժարվել է շնչել

Բժիշկները պայքարում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կյանքի համար եւ պնդում են, որպեսզի նրան ռազմական հոսպիտալ տեղափոխեն, հաղորդում է “Аргументы и факты”-ն: Մուբարաքը, ում ցմահ բանտարկության են ենթարկել, հրաժարվում է ուտել եւ շնչել: Վերջին մի քանի օրվա ընթացքում բժիշկներն ստիպված են եղել 5 անգամ նրան միացնել արհեստական շնչառության ապարատին հենց բանտում: Նրանք նշում են, […]

Սպորտի փոխնախարարին` ոչ են ասել. Ժողովուրդ

 Ըստ “Ժողովուրդ”-ի, նախօրեին՝ Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային խաղի ժամանակ, Հանրապետական մարզադաշտի անվտանգության աշխատակիցները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանին թույլ չեն տվել ներս մտնել: Քարամյանին առաջարկվել է մարզադաշտ մտնել այլ մուտքից: Որքան էլ վերջինս փորձել է ասել, որ ինքը սպորտի փոխնախարարն է, սակայն մարզադաշտի կարգադրիչները անդրդվելի են եղել: “Միայն փոխնախարարի վկայականը տեսնելուց հետո են թույլատրել […]

Երթ` ի դեմ լկտի Ադրբեջանի.Ազգ

Այսօր Ազգային օպերայի եւ բալետի շենքից կմեկնարկի բողոքի երթ` վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է “Հայազն” միությունը, երթի մասնակիցները նամակներ կհանձնեն Հայաստանի նախագահին եւ արտաքին գործերի նախարարին: Այս մասին գրում է “Ազգ” օրաթերթը: Նամակում մասնավորապես նշվում է, որ 1994-ի մայիսին հաստատված “կեղծ հրադադարի պայմաններում յուրաքանչյուր տարի հայ երիտասարդները տասնյակներով զոհ […]

ՀՀԿ-ում ոգեւորված են. Առավոտ

 Ըստ “Առավոտ” թերթի, ՀՀԿ-ում ոգեւորություն է տիրում: Պատճառն այն է, որ ՀՀ եւ ՀՀԿ ղեկավարությունը միաժամանակ աշխարհաքաղաքական երեք կարեւոր կենտրոններից դրական “մեսիջներ” է ստացել: Փաստորեն` եւ ԱՄՆ-ը, եւ Եվրոպան, եւ Ռուսաստանն ակնարկեցին, որ առաջիկայում ՀՀ իշխանությունն ընդունելի է լինելու իրենց համար: Մասնավորաբար, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Հայաստանում գովերգում էր Սերժ Սարգսյանին` ասելով, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ […]

Իմ ջուրն ուրիշ ջրեն է. Երկիր

“Երկիր”-ի տեղեկություններով, հունիսի 1-ից 10 դրամով թանկացել է “Ջերմուկ” հանքային ջուրը: Ներկայումս այն 65 դրամի փոխարեն խանութներին տրվում 175 դրամով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացրել են, որ տեղյակ են գնային փոփոխությանը եւ ներկայումս ուսումնասիրում են ընկերության ներկայացրած փաստաթղթերն ու հիմնավորումները: Թե ի՞նչ հիմնավորումներ են ներկայացված “Ջերմուկ Գրուպ” ընկերության փաստաթղթերում, ՏՄՊՊՀ-ից թերթին չեն ասել: […]

Ամենալավը ՀԱԿ-ին. Հրապարակ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով Աժ աշխատակազմը ամենալավ, ամենահարմարավետ աշխատասենյակները տրամադրել է ՀԱԿ խմբակցությանը եւ խմբակցության անդամներին: Խմբակցության սենյակին կից կա մի բավական մեծ պատշգամբ, որից զուրկ են մյուս բոլոր խմբակցությունները:

Դարձյալ դիվերսիա շփման գծում

Ս.թ. հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ: Հայ դիրքապահների աչալրջության և զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է և, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է: Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան: Henaran.am-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ