15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը պարտավոր է դա անել

՛՛Ադրբեջանի քայլերի վրա երբեք էլ զարմանալ պետք չէ, ուղղակի ավելի պետք էր պատրաստ լինել` կանխելու դրանք:  Այս է, որ նկատի ունեին մեր մեծերն ասելով, որ թուրքը միայն իր դահիճի գործիքն է փոխում՝ երբեք էլ չդադարելով մնալ ողջ էությամբ նույն դահիճը:

Զարմանալի էր Եվրոպայի սրտում կայացված որոշումը, եվրոպական արդարադատությունը, արդարամտությունը… որը կարծում եմ ավելի շատ չկայացած արդարահնարամտություն էր, արդարաանմտություն… իսկ իրականում եվրոպական արդարադատության հերթական դիմակազրկում է, չնայած, որ մենք այժմ էլ հակված ենք անգամ պատռված դիմակին հավատալ, քան իրական դեմքին…

Սա զուտ Հուգարիայի քայլը չէ, և վստահ եմ, որ երբեք, առանց համաձայնեցնելու Եվրոպայի հզորների հետ, նման քայլ չէր արվի և այսպիսի անդրդվելիությամբ Հունգարիան չէր թքի արդարության դեմքին:

Հայաստանն իրականում պարտավոր է հայտարարել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունների դադարեցում, և նախապատրաստել բոլոր քաղաքական հիմնավորումները՝ հիմնված ազգերի ինքնորոշման կոնվենցիայի դրույթների վրա, Արցախի անկախությունը ճանաչելու, և ապա միջազգային իրավական նորմերի համաձայն հայտարարել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վերամիավորումը …՛՛,- Henaran.am-ի  թղթակցի  հետ  զրույցում  նման  կարծիք  հայտնեց  ՛՛Կարին՛՛  ազգագրական  երգի-պարի   խմբի  ղեկավար  Գագիկ  Գինոսյանը՝ շեշտելով, որ  ՛՛հայ մարդը հերթական անգամ պարտավոր է վերաիմաստավորել և հասկանալ, որ մեզ դեպի  արդարադատությունը ինքնադատաստանի ենթարկող, Եվրոպան տանող ցանկացած կոչ, առավել ևս կուրորեն դեպի Եվրոպա տանող, նույնով նաև իր իսկ, ավելի քան կենսունակ, ազգայինը դիակի վերածելով, և ազգայինը տրորելով դեպի Եվրոպա տանող կոչերը պատռել են հերթական անգամ իրենց դիմակները, և բացահայտել, որ դա դեպի գերեզմանատուն տանող կոչեր են, դեպի գերեզմանատուն ուղղորդող ճանապարհի նշաններ:

Յուրաքանչյուր ազգ իր դրոշի վրա արձանագրում է իր հաղթանակներն ու իրեն հաղթանակ պարգևող և դեպ հավերժություն ուղղորդող հերոսների անունները: Մենք ցավոք սրտի առնվազն մեկ դար է մեր դրոշի վրա մեծատառերով գրել ենք ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ…

Մենք պարտավոր ենք փոխել մեր դրոշի արձանագրությունը, և այնտեղ գրել… Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ, Արամ Մանուկյան, Նեմեսիս, Շահան Նաթալի, Սողոմոն Թեհլերյան, Արշավիր Շիրակյան, Պողոսյան, Թոռլաքյան, Ծաղիկյան, ԱՍԱԼԱ-ՀԱՀԳԲ, Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, և ….՛՛:

Սեդա   Մանուկյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ